Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Երազ» -ը` օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

00:32, pazartesi, 07 ekim, 2013
     Այսօր` 2013 թ, հոկտեմբերի 6-ին, ժամը 19: 00-ին, Ա.Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ, պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանի ստեղծագործական գործունեության 20-ամյակին նվիրված երեկոն:
     Երեկոյի սկիզբը ազդարարեց «Երազ» բալետ-ֆանտազիան 1 գործողությամբ, բեմադրությունը` Ժակլին Սարխոշյանի:
     «Երազի» -ի հերոսուհին նկարչուհի էր, ում կյանքը կաշկանդել էր, քաշել միապաղաղության ճահիճը: Նա կտավում պատկերել էր իր երազը, իր երազների իդեալին և համառորեն հետապնդելով նրան` կորցրեl այն մեկին, ում ուներ իրականում:
    
     Բալետի երաժշտության հեղինակը` Էդուարդ Համբարձումյանն է, ով Հայաստանում վերարտադրողական բժշկության հայկական ասոցացիայի նախագահն է: Բալետ-ֆանտազիան համեմված էր ավազային անիմացիայով, որը նկարում էր Մոսկվայից ժամանած Արտյոմ Ներսեսը:
     Երեկոն երկմասանի էՐ, «Երազ» _ին՝ հաջորդեցին հատվածներ Բիզե-Շչեդրինի «Կարմեն» սյուիտից (բալետմայստեր՝ Արմեն Գրիգորյան), Խաչատրյանի «Սպարտակ» (Վիլեն Գալստյան), Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետներից (Ռուդոլֆ Խառատյան), ինչպես նաեւ Տիգրան Մանսուրյանի «Գարուն» (Աշոտ Ասատրյան):
     Երեկոն կայացավ ՀՀ մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3012 | 0 | 0
Facebook