Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՈՒԶԻՉ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՇԱՆ ՄԱՍԻՆ

21:22, çarşamba, 25 eylül, 2013

ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՐԴԱԼ
     հուզիչ ու ազդեցիկ պատմություն

Որպեսզի իրենց միայնակ չզգային, այր ու կին որոշեցին գերմանական ցեղատեսակի մի ավչառկայի ձագ գնել: Նրանք սիրում էին շանը ու հոգ տանում նրա մասին, ինչպես սեփական որդուն հոգ կտանեին: Շունը մեծացավ ու դարձավ շատ խելացի, գեղեցիկ ու հասկացող' ու մի անգամ չի եղել, որ շունը փրկել է ընտանիքի կարողությունը բազմաթիվ գողերից: Նա հավատարիմ էր, նվիրված, սիրում ու պաշտպանում էր իր տերերին: Յոթ տարի անց (ինչ նրանք գնել էին այդ շանը) ամուսինները ունեցան իրենց երկարր սպասված փոքրիկին: Նրանք երջանիկ էին: Փոքրիկը զբաղեցնում էր նրանց ամբողջ ժամանակը, իսկ Շան համար նրանք այլևս ժամանակ չէին ունենում: Շունը զգում էր, որ այլևս պետք չէ ամուսիններին ու սկսում էր խանդել երեխային:
     Մի անգամ ամուսինները փոքրիկին քնած տանն էին թողել, իսկ իրենք բակում զբաղվում էին, տոնախմբության պատրաստությամբ: Երբ նրանք մտան տուն երեխային այցելելու' երեխային ննջասենյակից դուրս եկավ շունը: Վերջինս մռութը ամբողջությամբ պատված էր արյունով, իսկ շունը իրեն լավ զգալով' շարժում էր պոչը: Փոքրիկի հայրը մտածեց ամենավատը: Վերցրեց զենքն ու սատկացրեց շանը: Այնուհետև վազեց փոքրիկի ննջարան ու գետնին' փոքրիկի օրորոցի մոտ նկատեց հսկայական անգլուխ օձի: , , Ես սպանեցի իմ հավատարիմ շանը, , , - շշնջաց տղամարդը' հազիվ զսպելով արցունքերը:
     Ինչքան հաճախ ենք մենք մարդկանց մասին սխալ պատկերացում կազմում' չիմանալով նրանց արարքների դրդապատճառները? մենք չենք սպանում մարդկանց, բայց սպանում ենք այն հարաբերությունները, որը ստեղծվել են տարիների ընթացքում,
     Մտածեք ...


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
13492 | 1 | 0
Facebook