Երազանքս աշխարհի չեմպիոն դառնալն է, ասել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով պարագվայցիների դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում դուբլի հեղինակ դարձավ Արգենտինայի հավաքականի կազմում։
«Երազում եմ աշխարհի առաջնությունում հաղթելու մասին։ Ամբողջ արգենտինան է երազում այդ մասին, սակայն առջեում դեռ երկար ճանապարհ կա։ Մենք ստացանք այն, ինչ ցանկանում էինք։ Գլխավորը հնարավորինս արագ որակավորում ստանալն էր, իսկ հիմա ցանկանում ենք շարունակել նույն ոգով», - Մեսսիի խոսքը փոխանցում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ 26-ամյա Մեսսին ազգային թիմում իր գոլերի քանակը հասցրել է 37-ի՝ դառնալով Արգենտինայի հավաքականի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն։ Այդ ցուցանիշով «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը զիջում է միայն իտալական «Ֆիորենտինայի» նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտային, ով 56 գոլ է խփել ազգային թիմում։
Եթե սիրում եք ֆուտբոլ՝ միացեք մեր ֆեյսբուքյան էջին
https://www.facebook.com/I7love7football?ref=hl