Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը «չոր» խաղերի տեւողության ռեկորդ է սահմանել Մադրիդի «Ռեալի» կազմում, փոխանցում է ակումի կայքը:
Կատալոնական «Էսպանյոլի» դեմ գավաթային խաղից հետո 32-ամյա իսպանացու՝ «Ռեալում» սեփական դարպասն անառիկ պահելու տեւողությունը հասավ 682 րոպեի: Նախորդ ռեկորդը պատկանում էր Ֆրանսիսկո Բույոյին, ով 1994/1995 մրցաշրջանում գոլ բաց չէր թողել 658 րոպե:
Հունվարի 28-ին կայացած «Էսպանյոլի» դեմ խաղը 7-րդ անընդմեջ «չոր» մրցավեճն էր Կասիլյասի համար: Նախորդ անգամ նա գոլ բաց է թողել Ստամբուլի «Գալաթասարայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում, որը կայացել է 2013-ի նոյեմբերի 27-ին:
Եթե դեռ չեք միացել մեր ֆեյսբուքյան էջին, որտեղ կարող եք տեսնել բազում զվարճալի նկարներ եվ կարդալ ավելի շատ ֆուտբոլային նորություններ, ուրեմն միացեք https://www.facebook.com/I7love7football?ref=hl