Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայաստան-Իտալիա 1-3

23:56, cuma, 12 ekim, 2012
Հայաստան-Իտալիա 1-3

Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում մեր ֆուտբոլիսների հետ: Պաշտպանությունում ինչպես միշտ խայտառակ իրավիճակ է: Շատ պարզ իրադրություններում սխալվում են հայ պաշտպանները: Առաջին խաղակեսին, երբ Պիռլոն 11 մետրանոց հարվածից հետո հաշվի մեջ առաջ մղեց Իտալիային, հավատում էինք, որ կհավասարեցնենք հաշիվը, և նույիսկ առաջ կանցնենք: Եվ կրկին Մխիթարյան. 27-րդ նա րոպեյին իր հիանալի տեխնիկայի և արագության շնորհիվ հավասարեցրեց խաղի հաշիվը, և հավաքականները ընդմիջման գնացին հավասար հաշվով` 2-2: Երկրորդ խաղակեսը շատ ակտիվ սկսեց ազգային հավաքականը, սակայն 64-րդ րոպեյի Պիռլոյի փոխանցումից հետո դե Ռոսսին գրավեց դարպասը: Մեր միանձնյա առաջատարը` Հենրիխը, դուրս գալով պաշտպանների հսկողությունից հիանալի փոխանցում կատարեց Մովսիսյանին, իսկ ահա Մովսիսյանը պարզ իրադրությունից չկարողացավ գրավել դարպասը:Ավելացնենք, որ Մովսիսյանը այսօր չէր կարողանում վերգտնել իր խաղը: Խաղավերջում էլ տուգանային հարվածից հետո, դե Ռոսսիի ջանքերով Օսվալդոն 82-րդ րոպեյին գրավեց դարպասը:
     Վստահ կարող եմ ասել, որ մեր հավաքականի միանձնա առաջատարը Հենրիխ Մխիթարյանն էր, ում ամեն վայրկյան մենք տեսնում էինք խաղադաշտի տարբեր անկյուններում: Հենրիխը խաղում էր և հարձակման գծում, և պաշտպանությունում:Իրեն լավ դրսևորեց նաև Արազ Օզբիլիսը, ով նույնպես մասնակցում էր գրոհներին: Իսկ Եդգար Մանուչարյանի և Սարկիսովի խաղադաշտ դուրս գալը էապես ոչ մի ազդեցություն չթողեց խաղի վրա: Մեկ անգամ ևս նշեմ, որ պաշտպանությունում ուշադրության պակաս կար, որը սկսվում է Մովսիսյանից, եթե հարձակման գծում ակտիվ ու ագրեսիվ լինեինք, գոլն ավելի ուշ կընդունեինք:
     Նշենք նաև այն, որ շատերին զայրացրել էր մարզական մեկնաբանի բացակայությունն այն էլ նման կարևոր խաղի ժամանակ: Մեկնաբանի ձայնը լսեցինք բավականին ուշացումով` 30րոպե անց, ով ներողություն խնդրեց տեխնիկական խնդիրների համար ու արագ-արագ ներկայացրեց մինչ այդ տեղի ունեցածը, որը ևս խոտաններով էր ուղեկցվում:
     Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով խմբում նահանջեց չորրորդ հորիզոնական, իրենից առաջ թողնելով Իտալիայի, Չեխիայի, Բուլղարիայի ընտրանիներին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5370 | 0 | 0
Facebook