Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«MDA»-ն ևս կմասնակցի ՀՀ արբանյակային ծրագրին

17:59, cuma, 09 ağustos, 2013
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը տիեզերական արբանյակի ստեղծման ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Կանադայում հանդիպում ունեցավ կանադական «MDA» ընկերության տնօրինության հետ։
     «MDA» -ն աշխարհում արբանյակների կառուցման ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է, որն իրականացրած ծրագրերի առումով, տիեզերական ռոբոտաշինության և արբանյակաշինության ծավալներով համարվում է ոլորտի առավել փորձառու ընկերություններից մեկը. այս մասին տեղեկանում ենք ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքէջից:
    
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «MDA» -ի նախագահ Մագ Իսկանդերի միջև մինչ այդ տեղի էին ունեցել մի քանի հանդիպումներ Լոնդոնում և Երևանում, որոնց ընթացքում ձեռք էին բերվել համատեղ աշխատանքի պայմանավորվածություններ։
     Կանադայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար ուղեծրային դիրքում դրա տեղադրման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր:
    
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանը ներկայացրեց ծրագրի իրականացման ներկայիս փուլը: Նա մասնավորապես նշեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը գեոստացիոնար ուղեծրային դիրքի իրավունքը գրանցելու նպատակով համապատասխան միջազգային հայտ է ներկայացրել Հեռահաղորդակցության միջազգային միություն (ՀՄՄ) ։ Բացի այդ, ՀՀ արբանյակային ծրագրերին հնարավոր մասնակցություն ցուցաբերելու նպատակով մի շարք միջազգային արբանյակային կազմակերպությունների հետ բանակցություններ սկսելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվել:
    
     «MDA» ընկերության նախագահ Մագ Իսկանդերը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին տեղեկացրեց, որ մանրամասն ծանոթացել է Հայաստանի կողմից Հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոկապի բյուրո ներկայացված փաստաթղթերին, և ընկերությունն իր շահագրգռվածությունն է հայտնել Հայաստանի տիեզերական ծրագրում անմիջական մասնակցություն ցուցաբերելու հարցում:
     Այցի շրջանակներում Գագիկ Բեգլարյանը հանդիպում ունեցավ նաև Կանադայի պետական տիեզերական գործակալության նախագահ Ժիլե Լեկլերկի և Կանադայի արտահանման զարգացման գործակալության ռազմավարական գծով տնօրեն Ջոն Միլլերի հետ:
    
     Նախարարին ներկայացվեցին գործակալության հիմնական գործառույթները: Նշվեց, որ գործակալությունն իրականացնում է գիտական և նորարարական ուսումնասիրություններ, ծրագրերի և տիեզերական բնագավառի ռազմավարության մշակում, ինչպես նաև հանդիսանում է պետության կողմից հաստատված տիեզերական ծրագրերի պատվիրատու:
     Հանդիպման ընթացքում Կանադայի արտահանման զարգացման գործակալության (EDC) տնօրինության հետ քննարկվեցին Հայաստանի տիեզերական ծրագրի նախագծի ֆինանսավորման հնարավոր մեխանիզմները:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4065 | 0 | 0
Facebook