Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԼՈՒԾՎՈՂ ՍՈՒՐՃԸ ՎՆԱՍ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

23:56, salı, 06 ağustos, 2013
    
    

75 տարի առաջ` 1938թ.-ին, ստեղծվել է լուծվող սուրճը: Այս աշխուժացնող խմիչքը, որը կարելի է հեշտությամբ և արագ պատրաստել, ամբողջ աշխարհում միլիոնավոր երկրպագուներ է ձեռք բերել: Բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչքան վտանգավոր է լուծվող սուրճը:

1. Բնական լինելու հարցը

Լուծվող սուրճ պատրաստելու համար սուրճի հատիկները բովում են և մանրացնում: Դրանից հետո օգագործվում է երկու մեթոդ լուծվող սուրճ պատրաստելու համար: Մանրացված սուրճը եփում են 4 ժամվա ընթացքում, ապա անցկացնում են ֆիլտրի միջով և թողնում, որ հանգստանա: Ահա և պատրաստ է բուրումնավետ սուրճը: Հատիկավոր սուրճը ստանում են վակումային չորացման եղանակով: Ընդ որում, կորչում են եթերային յուղերը, որոնք առկա են բնական սուրճի մեջ: Բնական սուրճի հատիկների պարունակությունը լուծվող սուրճի մեջ ոչ ավելին է, քան 15 %: Մնացածը կազմում են անուշաբույրերը, կոնսերվանտները և գունանյութերը: Փաստորեն, բնական լուծվող սուրճի մասին խոսակցությունները միայն գովազդային խաբկանք են: Այդ քիմիակական հավելումները բացասաբար են ազդում մարդու օրգանիզմի վրա, իսկ չափազանց շատ օգտագործումը կարող է տոքսիկական թունավորման հանգեցնել:

2. Թմրադեղերին համարժեք ազդեցություն

Անկասկած, սուրճը գրավում է մարդկանց իր աշխուժացնող հատկությամբ, դա կոֆեինի ազդեցությունն է մարդու օրգանիզմի վրա: Լուծվող սուրճում կոֆեինը 50%-ով ավելի շատ է, քան բնական սուրճի մեջ: Հետևաբար` որևէ պատճառով սուրճից հրաժարվելը բերում է այսպես ասած «լոմկայի» ՝ նման թմրամոլությանը: Մարդը, ով զրկված է սուրճ խմելու հնրարավորությունից, գլխացավեր է ունենում, ցրված, քնկոտ է դառնում, ընկնում է նրա աշխատունակությունը, և խաթարվում են ընկալման ռեակցիաները: Քանի ոի սուրճն ունի ժամանակի ընթացքում օրգանիզմում հավաքվելու հատկություն, ապա հրաժարվել նրանից պետք է ոչ կտրուկ կերպով, այլ աստիճանաբար փոքրացնելով օգտագործվող սուրճի քանակը:

3. Ազդեցությունն օրգանիզմի վրա

Լուծվող սուրճն արգելված է սրտանոթային հիվանդներին, հիմնականում հիպերտոնիկներին, քանի որ կոֆեինը կարող է շատ կտրուկ բարձրացնել անոթային ճնշումը: Թեև հիպոտոնիկներին՝ ցածր ճնշումով մարդկանց, կարելի է լուծվող սուրճ խմել, բայց կրկին միայն քիչ քանակությամբ, քանի որ դա բերում է ճնշման կտրուկ տատանումերի: Ապացուցված է, որ կոֆեինի բարձր կոնցենտրացիայի և տարբեր հավելումների պատճառով լուծվող սուրճը գրգռում է ստամոքսը և դառնում ստամոքսի խոցի պատճառ: Այն նաև այրոց է առաջացնում և կործանարար կերպով է ազդում լյարդի բջիջների վրա: Խեժի առկայության բարձր տոկոսը վնասակար է երիկամների համար: Սուրճը լիովին հեռացնում է օրգանիզմից վիտամինները և միկրոէլեմենտները, օրինակ` կալիումը, կալցիումը, մագնեզիումը, ցինկը և երկաթը:

4. Սուրճը և նյութափոխանակությունը

Գիտնականների կողմից վաղուց ապացուցված փաստ է, որ կոնսերվանտները, որ պարունակում է լուծվող սուրճը, ազդում են ճիշտ նյութափոխանակության վրա և ցելյուլիտ են առաջացնում: Այդ պատճառով, մինչ Դուք լուծվող սուրճ եք խմում, Ձեզ շատ դժվար կլինի ազատվել ցելյուլիտից: Անվիճելի փաստ է նաև այն, որ սուրճը ախորժակ է բացում և արագացնում է մարսողական պրոցեսը, ինչն իր հերթին բերում է ճարպերի կուտակմանը մեր օրգանիզմում: Իսկ դա, ինչպես գիտենք, ցելյուլիտի առաջացման և մաշկի վիճակի վատթարացման պատճառ է:

5. Սուրճը և գեղեցկությունը

Կոսմետոլոգները պնդում են, որ այն մարդկանց մաշկը, ովքեր հակված են ամեն օր սուրճ խմել, ավելի դժվար է ենթարկվում երիտասարդացնող պրոցեդուրաներին: Բանն այն է, որ սուրճը շատ ուժեղ միզամուղ է, այդ պատճառով նրա օգտագործման ժամանակ օրգանիզմից դուրս է գալիս շատ մեծ քանակությամբ ջուր: Որպես հետևանք` օրգանիզմը ավելի շուտ է ծերանում: Այդ պատճառով լուծվող սուրճի սիրահարները չպետք է մոռանան իրենց օրգանիզմը անընդհատ հեղուկով համալրել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
8773 | 0 | 0
Facebook