Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հասարակությունը "գիրանում" է

12:51, perşembe, 04 ekim, 2012
Հասարակությունը "գիրանում" է
     Գեր մարդկանց մոտ առաջացող հիվանդությունները ու պրոբլեմները այսօր բավականին մեծ ռեզոնանս են ստանում աշխարհում, ու շատ պետություններ լուրջ պայքար են տանում դրա դեմ, քանի որ գեր մարդկանց սահմանափակումները ուղիղ կապ ունեն տվյալ երկրի տնտեսության հետ: Շատ գործատուներ խուսափում են նրանց աշխատանքի վերցնել, եթե ոչ չափերի կամ ուտելու քանակի համար՝ համենայն դեպս կազմակերպության "Դեմք"-ի համար, իսկ իգական սեռի ներկայացուցիչները ուղակի "Դատապարտված են" մենակության, քանի որ ոչ մի տղամարդ չի ցանկանում նրանց հետ ամուսնանալ ու ընտանիք կազմել, ցավալի է, բայց փաստ: Յուրաքանչյուր ոք այսօր անկախ ամեն ինչից անհանգստանում է իր քաշի համար, սակայն չիմանալով թե իր սննդակարգում ներառված ուտելիքների բաղադրությունը ինչ է՝ կանգնում է "Գորդյան հանգույցի" առջև:
     Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նույնպես գիրանում են: Դա ուղղակիորեն կապված է այն ամենի հետ, ինչով մենք սնվում ենք, եվ ինչով մենք զբաղվում ենք: Հստակ է, որ մեր երկրում տարեց-տարի ավելանում են սպորտային համալիրները եվ ակումբները, սակայն ժամանակակից տեխնոլոգիաները ինչքան ստիպում են ավելի "Արագ" ապրել, այնքան ել ստիպում են գամվել աթոռին եվ օր ու գիշեր համակարգչի էկրանից հեռու չգնալ: Իսկ աշխատանքային բնույթից ելնելով էլ, շատ մարդիկ գերադասում են տանը կամ այգում մի փոքր բան վերանորոգելու համար մի "Երկու կոպեկ" վճարեն ինքնուս վարպետին, քան թե ուղեղը մի փոքր աշխատեցնեն եվ ինքնուրույն կատարեն այդ աշխատանքը, որպեսզի մեջքը մի 2-3 անգամ ավելի կռացնեն: Գերադասում են միայն նստելն ու պառկելը: Մեղադրելու չէ, ինչ խոսք՝ ապրելակերպն է թելադրում: Այսօր նույնիսկ մեքենայի անվադողը ալարում են փոխել եվ հատուկ ծառայության են կանչում: Դեռահաս աղջիկների մոտ արդեն ավելի հաճախակի են նկատվում գիրանալու միտումը: Շատ աղջիկներ չհասկանալով թե ինչու են իրենք գիրանում, իրենց սիրած տղային հաճոյանալու համար սկսում են տարատեսակ դիետաներ պահել ու իրենք իրենց ենթարկելով տարատեսակ զրկանքների՝ ձեքռ են բերում անհասկանալի ու միայն հիվանդության անունից փշաքաղվող (анорексия) հիվանդություններ ու բարդույթներ՝ ինչն էլ հետագայում առաջացնում է հետ ամուսնական չբերության:
     Մեր պետությունը, ինչպես հասկանում ենք այնքան էլ դրան ուշադրություն չի դարձնում, քանի որ այնքան էլ չի նկատվում այն խիստ սանկցիաները ներկրվող ապրանքների, էլ չեմ ասում տեղում արտադրված սննդամթերքների որակը: Այդ էին վկայում վերջերս կաթնամթերքում թույլ տված խախտումները. ԵԹՖ-ի հավկիթների պատմությունը:
     Օրերս մի հոդված կարդացի, որտեղ գրվում էր այն մասին, որ Թուրքիայի ռեստորաններու ուտեստների մենյուի մեջ պարտադրել են, որ նշվի տվյալ ուտելիքում պարունակվող կալորիան: Թվում է թե շատ միամիտ բան են արել, սակայն դրանով նրանք ուզում են պայքարել հասարակության ավել քաշի դեմ: Եվ իսկապես, եթե նույնիսկ այդ թվերի մեջ +-20 տոկոսի խախտում էլ լինի, մարդը արդեն տեսնելով այդ թիվը, կամ քիչ կպատվիրի, կամ էլ ուրիշ բան կվերցնի: Հոդվածում նշվում էր նաեվ, որ մոտ ապագայում խանութներում վաճառվող բոլոր ուտելիքների վրա պարտադիր մեծ թվերով գրված կլինի տվյալ ուտելիքի որոշակի չափաբաժնի կալորին, որպեսզի մադիկ հստակ իմանան, թե ինչքան գնեն տվյալ սնունդը:
     Շատերի մոտ եղած կլինի այն դեպքը, երբ ընդմիջման ժամանակ մտնելով բուֆետ, սովածությունից չեք կարողանում կողմնորոշվել, թե ինչքան եվ ինչ ուտելիք վերցնեք, որ Ձեզ բավականացնի: Սակայն հաճախ վերցված ուտելիքը հազիվ եք տեղավորում որովայնում: Ահա եվ ավել քաշ, ավելորդ վատնված գումար, վքնած՝ չաշխատելու ցանկություն:
     Իսկապես մտահոգիչ է մեր՝ առանց այն էլ այսքան քիչ քանակի ու այսքան շատ թշնամիներով շրջապատված երկրի համար:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6696 | 1 | 0
Facebook