Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դարձյալ Կճոյանի մասին

15:56, pazar, 28 temmuz, 2013
     Իմ հրապարակումների մեջ ես բազմիցս եմ կարծիո հայտնել, որ մեր լրատվական կայքերից hayeli.am-ն առանձնակի վերաբերմունք ունի Հայ Եկեղեցու սպասավորների և հատկապես ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի նկատմամբ, ընդգծված բացասական վերանբերմունք ու չեմ զարմանա երբեք., եթե մի օր ասենք Խաղաղ օցկիանոսում տեղի ունեցած հրաբուխի մեջ հիշյալ կայքը մեղադրի Կճոյան սրբազանին: Ինչևէ գուցե կան պատճառներ այն էլ չափազանց «առարկայական» , ով իմանա, սակայն մի բան անհասկանալի է: Նույնիսկ այս չափազանց «առարկայական» պատճառների առկայության դեպքում, միթե բարոյական է ինչպես մարդկային այնպես էլ մասնագիտական լրագրողական տեսանկյունից խցկվել մի զուտ ներեկեղեցական խնդրի մեջ, եթե իհարկե առհասարակ խնդիր կարելի է համարել վերջին դեպքերը ԱՐԱՐԱՏ միության հետ կապված, և ոչ մի կերպ չուզենալ դուրս գալ:
     Հայտնի խորհրդային ֆիլմ կա «Ծառայողական սիրավեպ» , որի մասին բոլորս գիտենք ու կարելի է ասել մեր սիրելի ֆիլմերից է: Այնտեղ կա մի կնոջ կերպար, հիշում եք, հավանաբար, երբ վերջինս թեև հաշվառված էր հաշվապահությունում, սակայն մի անգամ նրան ներգրավել էին հանրային գործունեության մեջ և այլևս անկարելի է եղել նրան հետ հաշվապահություն` իր անմիջական պարտականություններին վերադարձնելը: Թող ոչ ոք չնեղանա, բայց հիմա ոնց որ հիշյալ կայքը նույն վիճակի մեջ հայտնված լինի, ոչ մի կերպ չի ուզում փակել թեման ու շարունակ խառնում է հանգած խարույկի մոխիրները այն դեպքում, երբ բոլորն արդեն խոսել են, ամեն բան ասվել է, ու հարցն իր տրամաբանական ավարտին վաղուց է հասել: Ինչ իմաստ ունի արծարծելու, այն էլ նման բարոյախրատական ոգով, Կճոյանի, Տեր Շահեի կամ Տեր Հակոբի թեման: Ի վերջո իրենք իրար հետ մի օր էլի նույն սեղանի շուրջ են նստելու, եթե արդեն չեն նստել իբրև կոլեգաներ, իսկ այ կայքի նետած ցեխն ու մուրը մնալու է կայքի անվան վրա, որպես դեղին մամուլին վայել քայլ: Միթե հարգված ու վստահելի կայքին արժի նման անուն վաստակելը: Կարծում եմ, որ ոչ, թեև ինչքան մարդ այնքան կարծիք:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4703 | 2 | 0
Facebook