Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՇՏԱՊ. Հայաստանի քաղաքացուն Կիևից սխալմամբ ուղարկել են Ադրբեջան

Melancholia
Basın sekreteri:
Melancholia
22:44, perşembe, 25 temmuz, 2013
    
     ՇՏԱՊ. Հայաստանի քաղաքացուն Կիևից սխալմամբ ուղարկել են Ադրբեջան Shamshyan.com-ի հետ կապ է հաստատել Անուշ Խաչատրյանը և հայտնել է, որ իր որդուն՝ 22-ամյա Ասատուր Խաչատրյանին հուլիսի 22-ին ուղարկել է Ուկրաինա՝ Կիև՝ իրենց բարեկամների տուն: Կիևի օդանավակայանում պարզվել է, որ Ա. Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի և նրան պետք է որ հետ ուղարկեին Հայաստան: Սակայն այնպես է ստացվել, որ Ա. Խաչատրյանին երեկ՝ հուլիսի 25-ին, սխալմամբ ուղարկել են Ադրբեջան՝ Բաքու: Այդ մասին Ա. Խաչատրյանի ծնողներին տեղյակ են պահել Կիևի օդանավակայանից, սակայն նրանք չեն հայտնել նրա հետագա ճակատագրի մասին: Այժմ ծնողները չգիտեն, թե ինչ անեն և ում դիմեն, որպեսզի որևէ տեղեկություն ստանան իրենց երեխայի վերաբերյալ և դիմել են Shamshyan.com-ին, որպեսզի այս դիպվածը հասարակական հնչեղություն ստանա: Պատկան մարմինների, մասնավորապես ՀՀ Արտաքին գործերի նախարարության ուշադրությունն ենք հրավիրում այս դեպքի վրա և հույս ունենք, որ նրանք շատ արագ կկարողանան անվտանգ վերադարձնել ՀՀ քաղաքացուն իր հայրենիք:
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4615 | 4 | 0
Facebook