Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում բողոքի ցույց էինք անցկացնում: Հորդորում էինք քաղաքացիներին չվճարել 150 դրամ: Քիչ էինք, հետո մեզ միացան մեծահասակներ, երեխաներ... Արեցինք առավելագույնը մեր ուժերի չափով: Մի տատիկ մոտեցավ ակտիվիստներից մեկին, բացեց ձեռքի ափը ու ցույց տալով 100 դրամը` ասաց, որ իր վերջին կոպեկն է, ու ինքը ուզած չուզած պիտի հարյուր դրամ վճարի, քանի որ ծերանոցից է: Վարորդներից ոմանք ժպտում էին, ոմանք ասում էին, որ մեզ հետ են, իսկ ոմանք տեղի անտեղի վեճ էին ստեղծում: Քաղաքացիների մեծ մասը երթուղայինների միջից նայում էր սառը, անտարբեր հայացքներով, չնայած որոշները ողջունում էին մեր բողոքի ակցիան: Այսօր հասկանալի դարձավ, թե ինչպես են ստրկացրել մեր ժողովրդին...