Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Տրանսպորտի վարչության պետը ներողություն է խնդրում

19:09, salı, 23 temmuz, 2013

Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը News.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե ներողություն է խնդրում, եթե վիրավորել է լրագրողի:

«Եթե ինչ-որ մեկին վիրավորել եմ, ես ներողություն եմ խնդրում, իմ նպատակ չէր որեւէ մեկին վիրավորելը, ես չէի կարող իմանալ, որ նա լրագրող է», - ասել է Նավասարդյանը:
     Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին iLur.am-ի լրագրողը այսօր փորձել էր հարց տալ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Վերջինս, սակայն, հարցին պատասխանելու փոխարեն, ձեռքը բռունցք է արել եւ անպարկեշտ բառապաշարով սկսել է հայհոյել:

Դրանից հետո Նավասարդյանը հայտարարել էր, թե ինքը ոչ թե հայհոյել էր, այլ իբր ցանկացել էր ասել «գնա, ես քու ներվերը չունեմ», ուղղակի «ներվերը չունեմ» արտահայտությունը չէր հասցրել ասել: Նա հայտարարել էր, թե ինքը ներվայնացել էր, քանի որ մեր լրագրողն իբր անպարկեշտ արտահայտություններով հետապնդել էր իրեն:


    
     iLur.am

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7647 | 28 | 0
Facebook