Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իսկ ինձ հոգնեցրել են համացանցում բազմաթիվ աշխարհահռչակ աստղերի մասին տարածված սխալ տեղեկությունները ....

00:32, pazar, 07 temmuz, 2013
Իսկ ինձ հոգնեցրել են համացանցում բազմաթիվ աշխարհահռչակ աստղերի մասին տարածված սխալ տեղեկությունները ....

Երաժշտությունն իսկապես մեզանից անբաժան մի երեւույթ է, առանց որի կարծում եմ շատ դժվար կլիներ: Շատերը նախընտրում են իրենց հոգեհարազատ երաժշտություն եւ սկսում երկրպագել այս կամ այն երգչին/երգչուհուն: Բայց ամեն ոք չէ, որ նախընտրում է լսել այդ կամ այն երաժշտությունը, այլ նրա միակ նպատակը քննադատությունն է եւ միայն քննադատությունը: Համացանցում շրջանառվող շատ հոդվածներ շատերիս այնպես են հունից հանում, որ մենք պատրաստ ենք լինում նույնիսկ ամբողջ ուժով պայքարել եւ ներկայացնել միայն ճշմարտությունը, ..ինչեւէ շատ չծանրաբեռնեմ Ձեզ եւ խլեմ` Ձեզ համար շատ թանկ ժամանակից, եւ շտապեմ կարճ եւ կոնկրետ ներկայացնել իմ հոդվածի հիմնական նպատակը:
     «Ռիհաննայի մերկ լուսանկարները...միթե նա լավ օրինակ է մեր երեխաների համար...» , «Որ Լեդի Գագան իլլումինանտ է, բոլորիս է հայտնի, բայց որ նա ընդունակ է այսպիսի քայլերի...» «Ջասթին Բիբերի անվայել պահվածքը եւ...» եւ այլն, եւ այլն: Բոլորն այսպիսի վերնագրերով հոդվածներ տեսնելուց միշտ շտապում են առաջինը կարդալ եվ խորհուրդ տալ մյուներին նույնպես կարդալ դրանք..բայց իմ սիրելի հայրենակիցներ, բավ է այսպիսի հոդվածները դարձնել մատի փաթաթան եւ փնովել նրանց: Ես իհարկե շատ կողմ եմ այն քննադատությանը, որն արդարացված է եւ իրոք տեղին է արված, բայց այն ինչ կատարվում է հայկական բլոգ-շուկայում, ուղղակի անցնում է բոլոր չափերը: Թո~ղ. որ բոլորն իրենց կյանքով ապրեն, սիրեն կամ չսիրեն, բայց թող որ անտեղի եւ ապագորգոռ հնչեցրած քննադատությունները իրենց պահեն եւ ժողովրդի գլուխը չլցնեն իրականությանը չհամապատասխանեղ տեղեկություններով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3489 | 0 | 0
Facebook