Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Նախագահի բացման խոսքի և ելույթի շուրջ

10:12, pazartesi, 01 temmuz, 2013
Նախագահի բացման խոսքի և ելույթի շուրջ
     Կարդում եմ ՀՀ Նախագահի խոսքը, որ հնչեց երեկվա հանդիպման ժամանակ. ամեն բան շատ հստակ էր ու պարզ. լակոնիկ, բայց բովանդակալից ու ծրագրային: Ըստ էության Տիար Ս. Սարգսյանը հերթական անգամ երկրի կառավարող համակարգի հիմնական ներկայացուցիչներին երեկ վերստին հիշեցրեց, թե ինչ պատկերացումներ ու տեսլական ունի ինքը պետության կառավարման հարցում և ինչ սկզբունքներով է ինքը առաջնորդվում որպես երկրի ղեկավար:
     Բազմիցս եմ առիթ ունեցել լսելու կամ ընթերցելու տարբեր նախագահների ելույթներ և ի հեճուկս բոլոր նրանց ովքեր ինձ կհամարեն իշխանահաճ, կարող եմ ասել բարձրաձայն` գերազանց խոսք էր. խիստ հավասարակշռված և ռեալիստական. փաստացի արձանագրել կարելի է այն, որ կարճ նախադասությունների մեջ ավելի շատ բան կարելի է ասել տողարանքային իմաստային նրբերանգների տեսքով, քան երկարաշունչ պարբերություններով: Միաժամնակ երկրի ղեկավարը հստակ հասկացրեց, որ ինքը լիովին տիրապետում է երկրում առկա ողջ տեղեկատվությանը, ընթացող պրոցեսներին լինեն դրանք հանրային, աչքի համար տեսանելի կամ վարագույրից անդին: Տիրապետելով հանդերձ նաև պարզորոշ էր նաև շատ գործընացների ու արարքների հանդեպ Նախագահի ունեցած բացասական կեցվածքը, որ ուղղակի կարմիր լույս էր ոլորտային պատասխանատուների համար, որպեսզի հնարավորինս արագ ու սեղմ ժամկետներում վերացվեն կամ բերվեն հնարավորինս մինիմալ վիճակի: Ընդհանուր ծերով իմ տպավորությունն այսպիսին է. Տիար Ս. Սարգսյանի ակնկալությունը երկրի ղեկավար համակարգից հետևյալն է. պրոֆեսիոնալիզմ, պատասխանատվություն, սրտացավություն, փոխադարձ հարգանք ինչպես մեկմեկու այնպես էլ հասարակության հանդեպ: Այս շարքը կարելի է շարունակել, բայց սահմանափակվենք այսքանով: Կարծում եմ վերջին շրջանին նկատվող անառողջ մնոլորտի ֆոնին Նախագահի այս խոսքը և ներկուսակցական սպասվելիք հանդիպումը շատերի համար կլինի սառը ցնցուղ կամ սափեցնող ապտակ սեփական կոչումը վերագտնելու և ըստ կոչման ծառայույունը ազգին ու Հայրենիքին շարունակելու համար:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4169 | 0 | 0
Facebook