Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Եկել ես էստեղ ու «բադասխան» ես պահանջում որ ինչ անես .....

09:41, pazartesi, 01 temmuz, 2013
Եկել ես էստեղ ու «բադասխան» ես պահանջում որ ինչ անես .....
     Պարզվում է մեր հանրահայտ Փութինասերը դեռ երես ունի ու խոսում է: Ավելին նա երեկ մասնակցել է Վահե Ավետյանի հիշատակին Հարսնաքարում կազմակերպվծա միջոցառմանը և առիթը բաց չի թողել հարցազրույց տալու .... դե հասկանալի է իր ոճի մեջ իր բառապաշարով, որն այսօր արդեն առնվազն ծիծաղելի է ու կասկածներ է հարուցում շատերի մոտ, թե վերջինս ինչքանով է ադեկվատ իրականության հանդեպ և ռեալ իրականության իր ընկալումներում ու գնահատականներում:
     Կար ժամանակ, որ նա իրոք հավատ էր ներշնչում շատերի համար, իսկ այսօր նույն այդ բազմության հիասթափույան պատճառն է:
     Թեև չկա չարիք առանց բարիքի. պատկերացնում եք եթե նա հաջողվեր. ինչ կլիներ մեր վիճակը, Հայաստանի վիճակը, ժողովրդի վիճակը, եթե Հայաստանի ղեկավար դառնար նման հեղհեղուկ անձնավորություն, ով այսօր մնաց մեր նորագույն պատմության մեջ միայն իր` «բադասխան տալու» անհասկանալի կոչ սպառնալիքներով, Փութինի մոտ գնալու անիմատ ցանկույամբ ու կատարած արարքով, որ կուլմինացիան էր նրա անհասկանալի արարքների. մի խոսքով գոնե լավ էր, որ չհաջողվեց ու նաև պարզ դարձավ, որ արևմտյան քաղաքական տեխնոլոգիաները մեզ մոտ չեն կարող գործել կամ էլ դերակատարն էր սխալ ընտրված .....:
     Ինչևէ, ինձ թվում էր, որ որպես բարեկիրթ մարդ Պրն. Հովհաննիսյանը գոնե այդ միջոցառման ժամանակ իր հարցազրույցի մեխը կդարձներ զուտ կարեկցանքը, զորակցությունն ու մխիթարանքի խոսքերը և իրավական գնահատականները չէր քաղաքականացնի: Բայց ոչ, վերջինս վարվեց ճիշտ հակառակ ձևով ու այստեղ չես կարող չասել. էդ ամերիկյան փաստաբանի դասական հագուկապով եկել ես էստեղ ու բադասխան ես պահանջում որ ինչ անես .....
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3841 | 1 | 0
Facebook