Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀԱՊԿ-ն Ադրբեջանին զսպվածության է հորդորում

14:52, perşembe, 27 haziran, 2013
ՀԱՊԿ-ն Ադրբեջանին զսպվածության է հորդորում
     Ազերիական շտապողականությունը հերթական անգամ ապրեց իր ձախողումը; Բավական է ՌԴ-ն իրեն զենք վաճառեր ու ինքն էլ էդ գնած զենքը աշխարհով մեկ ցույց տար չտեսի շլացած հայացքով, որ այսպես ասած ոտքերը գետնից կտրվեին, ու նախագահի մակարդակով հայտարարվեր ընդդեմ Հայաստանի պատերազմի նախապատրաստվելու մասին; Բայց դե ազերիական ռազմատենչ երազն արժանացավ հերթական կայֆալոմի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ձեռքով; Դե շատ մեծ բան չեղավ ռուսական պաշտոնյան ամենայն սառնասրտությամբ ուղղակի հիշեցրեց, որ անպատեհ է ռազմատենչ հայտարարություններ անելն այն էլ այնպիսի նուրբ տարածաշրջանում, ինչպիսին Կովկասն է; «Այն իրադարձութփյունները, որոնք տեղի ունեցան Կովկասում և այլ ինչ տեղի է ունենում հիմա, ապացույցուցում են, որ այս տարածաշրջանում շատ հեշտ է ռազմական գործողություններ սկսելը: Հեշտ է առաջինը կայացնել զենք կիրառելու, պատերազմ սկսելու որոշումը, բայց չափազանց բարդ է այդ ամենը հետո խաղաղեցնել: Ցավոք, 90-ականներին մենք, այդ թվում` ես, զգացինք դա» , - նշել է Նիկոլայ Բորդյուժան և շարունակել, - «Կարծում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ այսօր մոռացել են այդ տխուր փորձը: Նրանց պետք է մի փոքր հիշել, թե ինչ է եղել 90-ականներին ու սառեցնել կրքերը: Էլի եմ ասում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար` միայն խաղաղ ճանապարհ» ; Ռուս պաշտոնյայի խոսքում կա ևս մեկ հետաքրքիր նյուանս; Վերջինս ասել է «Բնականաբար, ՀԱՊԿ-ը տիրապետում է բանակցային գործընթացին ու տեղյակ է` ինչ է տեղի ունենում: Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ես դեմ եմ, որ որևէ մեկը, ով էլ դա լինի` թեկուզ հենց ՀԱՊԿ-ը, միջամտի այսօր տեղի ունեցող գործընթացին» ;
     Ըստ էության ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շատ հստակ մեսսիջներ է ուղարկում ազերիական կողմին վերջին ձեռքբերումից էյֆորիայի մեջ չընկնել ու հիշել 90-ականները. ի դեպ այդ նույն 90-ականները ինչքան էլ դժվար էին մեզ հայերիս համար, այնուամենայնիվ կարևոր էին որպես հողթանակած կողմ ձևավորվելու համար; Միաժամանակ նաև ռուսական կաոմը հստակ է ներկայացնում իր կեցվածքը այն հարցում, որ ԼՂՀ հակամարտությունը լուծելի է միայն ոեւ միայն խաղաղ ճանապարհով և արդեն գործող Մինսկի խմբի ֆորմատի մեջ; Այնպես, որ նոր զինատեսակների փորձարկումն Ալիևի համար թերևս պետք կգա նախագահական ընտրություններից հետո իր կամ Մեհրիբան խանումի դիրքերը պահելու և սեփական ժողովրդին մսաղացի բերան գցելու համար;
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2847 | 0 | 0
Facebook