Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ջրահարս. առասպե՞լ, թե՞ իրականություն

14:27, perşembe, 27 haziran, 2013
Ջրահարս. առասպե՞լ, թե՞ իրականություն
     Ջրահարս, առասպե՞լ, թե իրականություն: Այս հարցի պատասխանը առայժմ միանշանակ ոչ ոք տալ չի կարող: Գոյություն ունեն ոչ միայն առասպելներ ջրահարսերի մասին, այլ կան բազում վավերագրականորեն ֆիքսված (առայժմ միայն թղթի վրա) հանդիպումներ նրանց հետ: Պատմաբան և գրող Ալեքսանդր Գորբովսկին հավաքում է փաստեր և վկայություններ ջրահարսերի գոյության մասին:
    
Այդպիսի վկայությունները չափից շատ են, որպեսզի դրանք ուղղակի անտեսենք: Եղել են դեպքեր, երբ ջրահարս տեսնողները մի քանիսն են եղել: Եղել են դեպքեր, երբ անգամ քննիչի մոտ են մարդիկ վկայություն տվել, հաստատել են իրենց խոսքերը` երդվելով ձեռքը աստվածաշնչի վրա դրած:
Հայտնի ճանապարհորդների համար, ինչպիսիք են Քրիստոֆեր Կոլումբը, Հենրի Հուդսոնը, նման հանդիպումները բաց ծովում սովորական երևույթ էին: Մինչև մեր օրերը պահպանվել են վկայություններ, թե ինչպես 1403 թ. Արևմտյան Ֆրիսլանդիայում ափի վրա մարդիկ գտան մամռապատ ջրահարսի: Մարդիկ վերցրել էին նրան և տուն տարել, հագցրել, բայց խոսել նա չէր կարողանում:
Աղջիկը փորձում էր փախչել, բայց ամեն անգամ նրան գտնում էին և ետ բերում: Անազատության մեջ ջրահարսը դիմացավ 16 տարի և մահացավ: Ժամանակի ընթացում վկայությունները ջրահարսերի գոյության մասին գնալով շատացան:
Այսպես, 1492թ. Քրիստոֆեր Կոլումբը հայտարարեց, որ Կուբայի ափերում ջրահարսեր կան` աքաղաղի փետուրներով և տղամարդանման դեմքերով:
Մեկ այլ դեպք. 1531 թ. բռնված ջրահարսին նայելու հնարավորություն ուներ լեհ Թագավոր Սիգիզմունդ 2-ի ողջ թագավորությունը, բայց 3 օր անց ջրահարսը մահացավ: Նման դեպքերը և վկայությունները շատ շատ են:
Սակայն այս ամենով հանդերձ պետք է նշենք, որ չնայած այդ վկայություններին և նրան, որ համացանցը լի է ջրահարսերի խրտվիլակների նկարներով, դեռևս հստակ տրված չէ հարցի պատասխանը` իրականում ջրահարսեր գոյություն ունե՞ն, թե ոչ:
Իսկ համացանցի նկարներից և ոչ մեկը իրական բնօրինակ չէ:
    
Ջրահարսերի խրտվիլակները պատրաստվում են մարդկանց կողմից` որպես հուշանվերներ և արվեստի նմուշներ: Նույնը վերաբերում է նաև հմուտ պատրաստված կեղծ խրտվիլակներին, որոնք պահվում են Ճապոնիայի վանքերում:
18-19 դարերում Ճապոնիայում հավատում էին ջրահարսերի գոյությանը, այդ իսկ պատճառով ջրահասերի խրտվիլակները լավ վաճառվում էին, ինչն էլ հանգեցրեց կեղծ խրտվիլակների պատրաստման կատարելագործմանը։ Ձկան և կապիկի մարմինները իրար կարելով, մարդիկ ստեղծում էին ջրահարսերի խրտվիլակներ:

    
Kaynak: armzoog.ru
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
35611 | 2 | 0
Facebook