Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Շռեկի կերպարն իրականում վերցվել է ֆրանսիացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Մորիս Թիլենից

10:38, çarşamba, 26 haziran, 2013
Շռեկի կերպարն իրականում վերցվել է ֆրանսիացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Մորիս Թիլենից

Շռեկ մուլտֆիլմի կերպարի ստեղծման նախատիպ է հանդիսացել ֆրանսիացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Մորիս Թիլեն:

Նա ծնվել է Ֆրանսիայում, եղել է բանաստեղծ ու դերասան, տիրապետել14 լեզվի: 20 տարեկանից հետո Թիլեի մոտ ի հայտ է գալիս ակրոմեգալիա կոչվող հազվագյուտ հիվանդությունը, որը մարդու մոտ առաջացնում է ոսկորների անկանոն ու անկառավարելի աճ: Ձեռք բերելով ռախիտային կառուցվածք' Թիլեն ստիպված է լինում գտնել մի այնպիսի աշխատանք, որը կնույնացվի իր արտաքին տեսքի հետ, ուստի որոշում է տեղափոխվել ԱՄՆ և դառնալ պրոֆեսիոնալ ըմբիշ: Ռինգում հանդես է գալիս որպես բացասական կերպար և ձեռք է բերում «Ֆրանսիացի հրեշտակ» (the French Angel) մականունը:

Թիլեն մահանում է 1954 թ. 51 տարեկան հասակում: Մահվան պատճառը սրտի հիվանդությունն էր: Հոգեվարքի ժամանակ նա համաձայնում է, որ իր դեմքից մահադիմակներ ստանան: Հետագայում մահադիմակները հանգրվանում են տարբեր թանգարաններում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
8892 | 0 | 0
Facebook