Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը մեկնել էր Կոպենհագեն՝ Դանիայի ընտրանու դեմ հանդիպում անցկացնելու:
Խաղից առաջ շատերը չէին, որ մտածում էին՝ մեր հավաքականը կարող է այնպիսի արդյունք գրանցել, ինչպիսին արձանագրվեց եզրափակիչ սուլիչի ձայնը հնչելուց հետո: Ավելին՝ շատ մարդիկ վստահ էին, որ մեր ընտրանին այսօր պարտվելու է դանիացիներին:
Չնայած այդ տեսակետներին՝ Հայաստանի ազգային թիմն ապացուցեց այն, որ ի զորու է ուժեղ ֆուտբոլ ցուցադրել, համագործակցել թիմակիցների հետ, ճշգրիտ փոխանցումներ կատարել և եզրափակել գրոհները:
Բնական է՝ 0: 4 հաշիվը ոչ մի դեպքում կանխատեսելի չէր, և սա ոչ միայն Հայաստանի հավաքականի ուժեղ խաղի, այլև Դանիայի ընտրանու թույլ խաղի արդյունքն էր: Ամեն պարագայում ցանկացած տեսանկյունից վերցնելիս մեր ընտրանին այսօր գերազանցեց դանիացիներին՝ Անդերսենի հայրենիքում իսկական հեքիաթային ներկայացում ցուցադրելով:
Հուսանք՝ այս հաղթանակը մեկնարկը կլինի վստահ խաղի, մենք հնարավորություն կունենանք խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու: Ոչինչ դեռ ավարտված չէ. Հայաստանի հավաքականը չհանձնվելով պայքարում է...
©Anonymous