Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց ՀՀ-ում ՌԴ նորանշանակ դեսպանին

14:45, çarşamba, 05 haziran, 2013
Գագիկ Բեգլարյանը հանդիպեց ՀՀ-ում ՌԴ նորանշանակ դեսպանին
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 5-ին հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
    
     Նախարարը, շնորհավորելով դեսպանին՝ Հայաստանում առաքելություն սկսելու կապակցությամբ, կարևորեց երկու երկրների միջև գոյություն ունեցող կապերը ինչպես ավտոմոբիլային ու երկաթուղային տրանսպորտի, այնպես էլ կապի և հեռահաղորդակցության բնագավառներում. այս մասին տեղեկանում ենք ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքէջից:
    
     Նախարարը նշեց, որ Տրանսպորտի և կապի նախարարությունը սերտորեն համագործակցում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ընկերություն հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղու» հետ, ակտիվորեն մասնակցում է ընկերության գործունեության ընթացքում առաջացող խնդիրների լուծմանը և բնականոն աշխատանքների կազմակերպմանը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր հերթին կատարում է ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները:
    
     Խոսելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հեռանկարների մասին՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ Հայաստանում գործում են ռուսական բջջային երկու օպերատորներ, որոնց աշխատանքի նկատմամբ նախարարությունը որևէ դժգոհություն չունի:
    
     Նորանշանակ դեսպանն իր հերթին կարևորեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության համագործակցությունը Հայաստանի տիեզերական ծրագրի, այդ թվում՝ սեփական արբանյակի ստեղծման նախագծի շրջանակներում:
    
     Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3433 | 0 | 0
Facebook