Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վերջին դասը Մրգաշատի 1 դպրոցում

Արմավիր
Basın sekreteri:
Արմավիր
13:28, cumartesi, 25 mayıs, 2013
Վերջին դասը Մրգաշատի 1 դպրոցում
     Կածան, թե՞ մայրուղի բաժին կընկնի մեր այս տարի կյանք ճանապարհվողներին, միալար անձրևի կաթիլները, թե՞ սիրակեզ արևի համբույրն ու շոյանքը կզգան իրենց մշտական խաղի մեջ եղող հոգիները, ո՞ւր կհասնեն և արդյոք որտեղի՞ց կսկսեն. սա է այն հոգեմաշ հարցը, որ տանջում է մեզ՝ ուսուցիչներիս և ծնողներիս: Մաքրագործող և հոգեհարազատ դպրոցը հրաժեշտ տվեց ևս մի սերնդի: Վերջին դասին հնչեցին երախտագիտության խոսքեր. մի հեքիաթի պատմություն, ուր կար առաջին ուսուցչի առինքնող և հուսադրող ժպիտը, դասղեկի անմոռանալի խորհուրդները, տնօրենի մաղթանքը, Արմավիրի մարզպետի ոգևորիչ ուղերձը և դասավանդող ուսուցիչների ժպտացող և արցունքներով հայելապատ բարի՜-բարի՜, խորը և թափանցիկ աչքերը: Խոսուն վայրկյաններ և րոպեներ. ահա օրվա խորհուրդը: Միայն թե այդ խորհուրդը լռության մեջ այնքա՜ն աղմկոտ է: Նրա մեջ պայքար ու ջիղ կա, խինդ, նախաձեռնություն, կամք, քայլ կա:
     Սիրելի՛ շրջանավարտներ, եղեք արդար քայլող, շիտակ, պարզ ու մաքուր, այն օծությունը, որ ստացաք Ս. Աստվածածին եկեղեցու խորանում, թող լինի ձեր ուղեկիցը: Սրբությամբ կատարեք ձեր որդիական պարտքը: Դարձեք մեր հայրենիքի և ազգային ոգու արժանապատվության վսեմ ջահակիրներ:
     Բարի երթ.......
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
1
9167 | 4 | 1
Facebook