Սեղանի խաղերի օգտակար դերը
Առաջին հայացքից թվում է, թե սեղանի խաղերը որևէ օգտակարություն չունեն և ընդամենը ժամանց են ապահովում։ Մինչդեռ գիտական տեսանկյունից առավելությունները բազմաթիվ են։ Ահա մի քանի փաստ սեղանի խաղերի օգտակարության մասին և թե ինչ հմտություններ ու կարողություններ են զարգանում դրանց միջոցով։ Մաթեմատիկական հմտություններ Սեղանի խաղերի որոշ տեսակներ պարունակում են ուսուցողական բովանդակություն, այդ թվում նաև մաթեմատիկական խնդիրներ։ Օրինակ, խաղը շարունակելու համար խաղի անդամները պիտի լուծեն այս կամ այն խնդիրը, գումարեն, հանեն, բազմապատկեն և բաժանեն։ Պարբերական խաղերի միջոցով հնարավոր է զարգացնել արագ կողմնորոշվելու և մաթեմատիկական խնդիրներն արագ լուծելու հմտություններ։ Տարածական մտածողություն Սեղանի խաղերի միջոցով հնարավոր է զարգացնել երեխաների տարածական մտածողությունը։ Նման խաղերն օգնում են երեխաներին օգտագործել տարածքն ավելի զգուշորեն, կողմնորոշվել տարածքի բաշխման և այլնի հարցում։ Խոսքի զարգացում Որոշ սեղանի խաղեր ներառում են այնպիսի ինքնակրթական ռազմավարություններ, որոնք կենտրոնացած են երեխայի խոսքը զարգացնելու վրա։ Դրանք կարող են երեխային սովորեցնել նոր բառեր, հոմանիշներ և հականիշներ, ինչպես նաև ավելի փոքր տարիքային խմբին պատկանող երեխաներին սովորեցնել խոսելու ավելի հեշտ տարբերակներ։ Այս դեպքում հնարավոր է նաև ձեռք բերել հայերեն խաղեր, որոնք կսովորեցնեն երեխային կարդալ և գրել հայերեն լեզվով։ Նման խաղերը կարող են նաև օգտակար լինել նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Կենտրոնացում, կամքի ուժ և նախապատրաստում դպրոցին Սեղանի խաղերի մեկ այլ հետաքրքիր տեսակ կենտրոնացած է երեխաների կենտրոնացման մակարդակը զարգացնելու վրա։ Նման խաղերն ընդգրկում են հստակ կանոններ և սահմանափակ ժամանակահատված, որի ընթացքում երեխաները պիտի հետևեն կանոններին և գործեն արագ։ Այս խաղերը ստեղծված են հատուկ նախագծմամբ, հաշվի առնելով երեխաների հոգեբանությունը և ունակությունները։ Ռազմավարական մտածողություն Լրացնելով նախորդ կետին, սեղանի մեկ այլ զարգացնող խաղեր պարունակում են հստակ մշակված ռազմավարություններին, որոնք կարող են վերաբերել պատմությանը, լեզուներին, մանկական ֆիլմերին և այլ թեմաներին։ Խաղի ընթացքում յուրաքանչյուր քայլ ունի իր հետևանքը։ Իսկ հաղթելու կամ առաջ գնալու համար երեխան պետք է հետևի իր քայլերին և ունենա հատուկ նպատակ, տվյալ քայլն իրականացնելու համար։ Նման դեպքերում խաղերն օգնում են զարգացնել ռազմավարական մտածողություն։ Ճանաչողական ունակություն և ստեղծագործական մտածողություն Սեղանի խաղերի մեկ այլ տեսակ ընդգրկում է արկածային ճանապարհորդություն, որտեղ երեխաները կարող են կառուցել, վաճառել կամ էլ լուծել հանելուկներ՝ խաղում առաջընթաց գրանցելու համար։ Նման դեպքերում խաղերը զարգացնում են երեխայի ճանաչողական ունակությունները և ստեղծագործական մտածողությունները։ Ինքնազգացողության լավացում Յուրաքանչյուր սեղանի խաղ պարունակում է որոշակի հաղթանակի հնարավորություն։ Լինի դա հասարակ փազլ, թե ամենադժվար արկածային խաղը։ Հաղթելու ժամանակ երեխան նշում է սեփական անցած ուղին, ինչի շնորհիվ կարողացել է լուծել այս կամ այն խնդիրը, հանելուկը, և այլն։ Ամփոփում․ Սեղանի խաղերը որպես զարգացման պարզ ուղի Մեր օրերում գոյություն ունեն սեղանի խաղերի լայն տեսականի, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է ինքնակրթման և ինքնազարգացման ամենաարկածային ճանապարհները։ Այցելելով մասնագիտացված խանութ-սրահ, հնարավոր է գտնել նախընտրելի խաղը և զարդարել ու ավելի հետաքրքիր դարձնել հաջորդ ընտանեկան հավաքույթը։ |
Abone ol ve malalelerin yayınla: