Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բոլոր մանկավարժներն էլ պետք է մասամբ լինեն հոգեբան

21:31, salı, 06 şubat, 2024
Բոլոր մանկավարժներն էլ պետք է մասամբ լինեն հոգեբան
     Հարցազրույց՝ Հոգեբան-մանկավարժ Վերգինե Մխիթարյանի հետ։
    
    
     _Որտե՞ղ եք սովորել։
    
    

_Ես առաջին մասնագիտությամբ հոգեբան մակավարժ եմ՝ սովորել և ավարտել եմ Խաչատուր Աբովյանի Անվան Պետական Մանկավարժական համալսարնը։Ունեմ նաև 2 այլ մասնագիտություններ, որոնցով առայժմ չեմ զբաղվում։
     Շատ եմ սիրում ուսումնասիրել բժշկություն և ամեն ինչ կապված բժշկական գիտությունների և դեղորայքների մասին։Դեռահաս տարիքում երազում էի դառնալ դեղագետ կամ դեղագործ։
     Այժմ շատ եմ սիրում իմ մասնագիտությունը և եթե չլինեի հոգեբան, ուրեմն կցանկանայի լինել հոգեբույժ։
    
     _Կարծրատիպ կա, որ մանկավարժությունն ամենաանշնորհակալ գործն է: Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ:
    
    

_Իրականում յուրաքանչյուր գործն էլ իրենից բարդություններ է ներկայացնում և կողքից թվում է թե հեշտ է, բայց իրականում բարդ ու դժվար է, իսկ մանկավարժինն իրենից ներկայացնում է շատ բազմաչարչար աշխատանք ։Տեսակետի հետ մասամբ եմ համաձայն։
    
    

_Կխոսե՞ք մանկավարժ_ հոգեբան կապի առանձնահատկությունների մասին։


     _Իրականում բոլոր մանավարժները եթե ոչ պարտադիր ապա գոնե մասամբ պետք է լինեն հոգեբան, եթե այս երկուսը միասին չեն ապա աշխատանքն ապարդյուն է։
    
    

_Դեռևս կան մարդիկ, որոնք չեն տարբերում հոգեբանին հոգեբույժից, դրանց առանցքային տարբերությունը ո՞րն է։


     _Հոգեբանը քո ընկերն է, հոգեբանը քեզ հարազատ մարդ է ով փորձում է քեզ օգնել ելք գտնել քո դեմ առաջացած խնդրում՝ «Օգնիր մարդկանց և ինքդ քեզ սկզբունքով» ։
     Հոգեբույժն ավելի բարձր մասագիտական ուղղվածություն է՝ ավելի խորն ու առանցքային հարցերով զբաղվող։Միմյանց հետ կապողը մարդն է իր անլուծելի թվացող խնդիրներով։Այսինքն ավելի նեղ մասագիտական փորձեմ ներկայացնել՝ հոգեբանն առաջին օղակն է որն հոգին է բանում՝ մտնում մարդու ներաշխարհ, իսկ հոգեբույժը արդեն գործ ունի հոգին բուժելու հետ։
    
     _Ի՞նչ խորհուրդներ կտաք ապագա հոգեբան-մանկավարժներին:
    
     _Ապագա հոգեբան մանկավարժներին խորհուրդ կտամ շատ խորացված ուսումնասիրեն իրեն ընտրած հրաշք մասնագիտությունը։Շատ գրքեր կարդան՝ գիտելիքներով զինված մարդն անպարտելի է։
     Մեր մասնագիտության առաջին օղակը երեխաներն են՝ շատ սիրենք երեխաներին։
    
     Այժմ խոսենք ներառական կրթությունից։
    
     _Ի՞նչ է իրենից ներկայացնում ներառական կրթությունը։
    
     _Նախ սկսեմ նրանից, որ ներառական կրթության դերը կարևոր է, իսկ լիարժեք ներառման տանող ուղին` խնդիրներով ներառյալ։
     Կրթության ստանալը մարդու հիմնարար իրավունքներից ﬔկն է, իսկ դրա կարևորությունը` անհատի ձևավորման, զարգացման, ինտեգրման, հետագա աշխատանքային գործունեության և լավ ապագայի։
     Ներառական կրթությունն իրենից ներկայացնում է մի համակարգ որտեղ տիրում է հավասարը հավասարի սկզբունքն։Այսինքն բոլոր մարդիկ հավասար են և ունեն հավասար կրթություն ստանալու իրավունք։
    
     _Որոն՞ք են այդ կրթության առավելությունները։
    
     _Ներառական կրթությունը միտված է գտնելու ուղիները, որոնց միջոցով մեր դպրոցները, դասերը, ծրագրերը և դասընթացները լինեն այնպիսին, որ բոլոր երեխաները կարողանան մասնակցել կրթական պրոցեսին: Ներառումը բացահայտում է նաև դասավանդման տարբեր մեթոդներ, որպեսզի բոլոր երեխաները ակտիվորեն ներգրավվեն դասարաններում։
     Որպես արժեք, ներառական կրթությունն արժևորում է այն ակնկալիքը, որ մենք ցանկանում ենք, որ մեր երեխաներն ընդունեն իրենց կյանքում այնպիսին ինչպիսին կան:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
689 | 0 | 0
Facebook