Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Եվստախյան փողեր

17:34, perşembe, 21 aralık, 2023
Եվստախյան փողեր
     Ինքնաթիռի թռիչքի և վայրէջքի ժամանակ կամ ավտոմեքենայի մեջ երբևէ նկատել եք ականջների փակվածության զգացողություն: Դա եվստախյան փողի ֆունկցիայի խանգարումն է, երբ ականջի թմբկախորշում բացասական ճնշում է առաջանում, ինչի արդյունքում փակվում են ականջները, իջնում է լսողությունը, բացի այդ ականջներում աղմուկի և ճնշման զգացողություններ են նկատվում, երբեմն նաև գլխացավեր են սկսվում: Եթե ինքնաթիռում կամ ավտոմեքենայի մեջ առաջացած անհարմարություններն արագ անցնում են, ապա քթի խոռոչի մի շարք հիվանդությունների՝ վիրուսային վարակների, պոլիպների, խեցիների մեծացման, թարախային բորբոքումների, մանկական տարիքում ադենոիդ հյուսվածքների հիպերտրոֆիայի և այլ բարդությունների արդյունքում եվստախյան փողի ֆունկցիայի խանգարումներ են առաջանում: Եվստախյան փողը դա ականջի խոռոչը՝ քթըմպանին կապող խողովակն է, որի շնորհիվ օդը քթի խոռոչից անցնում է ականջի խոռոչ: Բացի այդ եվստախյան փողի երկարատև փակվածության հետևանքով վատանում է կյանքի որակը, ականջի խոռոչում կարող է հեղուկ կուտակվել և տարբեր խնդիրների առաջացման պատճառ հանդիսանալ: Դեղորայքային բուժման անարդյունավետության դեպքում կատարվում է այդ փողի բալոնավորում: Սա բեկումնային լուծում է անվտանգ և եզակի բուժում եվստախյան փողի դիսֆունկցիայի ժամանակ: Այն միակ սարքն է, որը նախատեսված է եվստախյան փողի լայնացման համար, ովքեր մշտապես բախվում են այս խնդրին: Եվստախյան փողերի լայնացումն ունի բարձր արդյունավետություն: Միջամտությունից հետո վերականգնվում է փողի անցանելիությունը, անցնում է ականջի փակվածության զգացողությունը, վերականգնվում է լսողությունը: Հայաստանում առաջին անգամ եվստախյան փողերի լայնացում կատարվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
    
     Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում մեկ տարուց ավելի է, հաջողությամբ կատարվում է այս միջամտությունը, որը հնարավորություն է տալիս բարելավել մարդկանց կյանքի որակը, կանխարգելել բարդություններն ու վերականգնել լսողությունը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
653 | 0 | 0
Facebook