Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արդյո՞ք ինտերիերի դիզայնն այդքան կարևոր է

Content Master
Basın sekreteri:
Content Master
20:08, cumartesi, 28 ekim, 2023
Արդյո՞ք ինտերիերի դիզայնն այդքան կարևոր է

Անցել են այն ժամանակները, երբ ճարտարապետություն եւ դիզայն ասելով հասկանում էին միևնույն տեսքն ունեցող շենքեր երկրի բոլոր քաղաքներում, միանման բնակարաններ բոլոր շենքերում և որ ավելի վատ է՝ միևնույն կահույքը բոլորի տներում։


     Մեր օրերում շինությունների ու բնակարանների դիզայնն ապահովում է անհատական մոտեցում յուրաքանչյուր նախագծի՝ հաշվի առնելով ոչ միայն բնակարանատերերի նախասիրությունները, այլև նյութական հնարավորությունները, քանի որ ոչ բոլոր ցանկություններն ու ճարտարապետական լուծումներն են համապատասխանում հատկացված բյուջեին։
    
     Տան ինտերիերը ձևավորելու մասին խոսելիս միշտ գտնվում են մարդիկ, ովքեր ինտերիերի դիզայն պատվիրելը համարում են ժամանակի ու միջոցների ավելորդ ծախս։ Իրենց դիրքորոշումը նրանք հիմնավորում են այն փաստարկով, որ շինարարական և հարդարման աշխատանքների մեջ առանձնահատուկ ոչ մի բան չկա, յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն իրականացնել բնակարանի դիզայն՝ առանձնացնելով ու կազմակերպելով հանգստի, աշխատանքի և մյուս գոտիները։ Բայց արդյո՞ք այդպես է իրականում։ Իհարկե, եթե դուք ունեք համապատասխան կրթություն և փորձ, այդ ամենը կազմակերպելը խնդիր չէ, բայց համաձայնեք, որ ոչ բոլորը կարող են պարծենալ դիզայներական հմտություններով ու վարպետությամբ։ Յուրաքանչյուր ոք ինքն է գնահատում իր հնարավորություններն ու որոշում, թե կարո՞ղ է արդյոք բնակարանի դիզայնի համար օգտվել մասնագետի ծառայությունից։
    
     Ծանոթանանք ինտերիերի դիզայնի մասնագիտական իրականացման փուլերին՝ պատկերացնելու համար արժե՞ արդյոք դիմել ինտերիեր դիզայնի մասնագետի օգնությանը, թե՞ անել այդ ամենն ինքնուրույն:

  1. Ծանոթացում բնակարանի սեփականատերերի գաղափարներին, հետաքրքրություններին, զբաղմունքներին, սովորություններին, նախասիրություններին ու պահանջներին։

  2. Բնակելի մակերեսի չափագրում, որից հետո մշակվում է տան 3D մոդելը։ Վերջինս ցույց է տալիս, թե ինչպիսի հատվածների է բաժանված լինելու բնակարանը, որտեղ են լինելու միջնորմները, դռներն ու պատուհանները, ինչպիսին է լինելու դիզայնի երանգապնակը։ Այս մոդելում հաշվի են առնվում նաև շինանյութի տեսակն ու քանակը, կենցաղային իրերն ու սարքավորումները, կահույքն ու ամեն-ամենը, ինչ պետք է լինի բնակարանում։

Բնակարանի ինտերիերի դիզայն-նախագիծը ոչ միայն նախատեսում է վերջնական արդյունքի ցուցադրում նախքան շինարարությունը կամ վերանորոգումն սկսելը, այլև բոլոր ինժեներական սխեմաները, մանրամասն հաշվարկը, անհրաժեշտ նյութերի գներն ու նախագծի իրականացման ժամկետները։

  1. «Գեղեցիկ ու ոճային նկարը» իրականություն դարձնելու հեղինակային վերահսկողություն և ընթացիկ շտկումներ։

Այսպիսով, ինտերիերի դիզայն պատվիրելով և այդ ծառայության համար վճարելով՝ դուք ոչ թե «փողը քամուն եք տալիս», այլ կատարում եք շահավետ ու երկարաժամկետ ներդրում։ Ժողովրդական խոսքն ասում է՝ վերանորոգումը կարելի է սկսել, բայց ոչ վերջացնել։ Այս երևույթից, սակայն, կարելի է խուսափել, նյարդերն ու ժամանակը խնայել, ֆինանսական միջոցների ճիշտ բաշխման երաշխիք ստանալ՝ դիմելով փորձառու ինտերիեր դիզայների։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
314 | 0 | 0
Facebook