Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Առանձնահատուկ բաց դաս Գյումրու ոստիկանության երրորդ բաժանմունքի պետ ոստիկանության կապիտան Մ. ՈՒմուրշատյանի ուսուցչությամբ

23:47, cuma, 17 mayıs, 2013
Առանձնահատուկ բաց դաս Գյումրու ոստիկանության երրորդ բաժանմունքի պետ ոստիկանության կապիտան Մ. ՈՒմուրշատյանի ուսուցչությամբ

Այսօր Գյումրու թիվ23 դպրոցում կայացավ բաց դաս "Հայաստանի հանրապետության ոստիկանությունն այսօր" թեմայով: Դասն առանձնահատուկ էր նրանով, որ այն վարում էր Գյումրու ոստիկանության երրորդ բաժանմունքի պետ ոստիկանության կապիտան Մ. ՈՒմուրշատյանը: Դասին ներկա 7-9-րդ դասարանցիներին Մ.ՈՒմուրշատյանը նախ տեսաֆիլմի ցուցադրմամբ ներկայացրեց ՀՀ ոստիկանության պատմությունը, այնուհետև ոստիկանության գործունեության սկզբունքները, ծառայությունները: Նյութը բացատրելուց հետո շատ սահուն անցում կատարվեց հարցադրումներին, հարց ու պատասխաններին` նյութի յուրացումն ստուգելու նպատակով: Աշակերտները մեծ ոգևորությամբ պատասխանեցին առաջադրված հարցերին.

  • ի՞նչ գիտեք ՀՀ ոստիկանության մասին,
  • ոստիկանության տեղը պետական կառավարման համակարգում,
  • ոստիկանության դերը,
  • գործունեության սկզբունքները,
  • գործունեության իրավական կարգավորումը,
  • ո՞վ է ղեկավարում ոստիկանությունը,
  • որո՞նք են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության «երեխաների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի վարչության» խնդիրները:

Դասը ուսանելի էր, որն անցավ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2637 | 0 | 0
Facebook