Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Շանթի հաղթանակը

01:13, perşembe, 16 mayıs, 2013
Շանթի հաղթանակը

Շանթ հեռուստաընկերությունը հերթական անգամ տոնեց մեծ հաղթանակ, սակայն այս անգամ անհերքելի մի փաստ գրանցվեց. դեռ ամիսներ առաջ հանրությանը հայտնի դարձած երիտասարդները այսօր հարյուրավոր սրտերի տիրակալ էին դարձել, ովքեր գրավել էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Արմեն, թե Կիմ, շատերին էր հուզում վերջը, բայց գիտակցում էին հաղթանակը գրանցված էր. երկու ընկերներ, Գյումրեցիներ մրցակիցներ էին և յուրաքանչյուրի հաղթանակը ամենքինն էր: Թերևս ինչպես հայտարարեց հաղորդավար Արամ MP3-ին X-FAKTOR նախագծի Հայաստանյան պատմության մեջ առաջին դեպքն էր, որ մրցակիցները կարող են լինել նույն ղեկավարի մասնակիցներ: Բայց ըստ Գարիկ Պապոյանի. «-Այսօր իսկապես թվում էր ևպիտի հաղթեմ, և պարտվեմ, բայց ոչ ես հաղթել եմ: Արմենին գիտեի, որ լրջորեն կվերաբերվի իր աշխատանքին, բայց Կիմն իմ համար անակնկալ էր հենց սկզբի պահից: Այդքան լուջ, խոհեմ արտանիքի ներքո թաքնված էր հզոր ձայն ու հիմա հպարտ եմ, որ հենց առաջինն եմ եղել, որ նրան հնարավորություն եմ տվել ասելով «այո»: Մենք պատրաստ ենք աջակցելու յուրաքանչյուրին: Ամենքն էլ լավագույնն էին, բայց նրանք էլ պետք է ունենան ցանկություն և ջանասիրաբար աշխատեն: Արվեստը, բեմը անընդմեջ աշխատանք է պահանջում: »

Ինչևէ տոնն իսկապես համակել էր բոլորի սրտերը: Կարճ ժամանակահատվածում նրանք վայելեցին հաղթանակի բերկրանքը: «Այս հաղթանակը իմը չէ այլ երկուսինս, - ասում էր Կիմ Գրիգորյանը, - Արմենն իմ ընկերն է, իսկ ընկերների մեջ չկա իմ և քո: Մեր հաղթանակը մեր Գյումրիինն է: Անկախ այն ամենից, թե հետագայում որտեղ կերգենք, կշարունակենք ներկայացնել մնայուն արվեստին արժանի երգը: »

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5658 | 6 | 0
Facebook