Չապլինը 4 օր առաջ է ծնվել Հիտլերից:
Չապլինը ձախլիկ էր և մինչև կյանքի վերջ նվագում էր ձախ ձեռքով:
Չապլինը իր կարդալ սովորելուց 14 տարի առաջ արդեն թատրոնում ուներ մշտական գործ:
Չապլինը 4 անգամ ամուսնացել է և ունեցել է 11 երեխա:
Փոքր ժամանակ Չապլինը հաճախ հիվանդանում էր, իսկ մայրը միշտ տխուր նստում էր կողքին և նայում պատուհանից, դա հիմնական պատճառն էր, որ ստիպեց նրան դառնալ կոմիկ:
Չապլինը ավելի քան 40 տարի ապրել է ԱՄՆ-ում, բայց այդպես էլ քաղաքացիություն չի ստացել:
Չարլի Չապլինի մտքերը`
Կյանքը տրագեդիա է, երբ նրան նայում եք մեծ պլանով, և կոմեդիա է, երբ հեռվից եք նայում:
Ամենացավալի բանը, որ կարող է տեղի ունենալ մարդու կյանքում, դա շքեղությանը սովորելն է:
Սպանելով մեկ անգամ՝ մարդը դառնում է սրիկա, սպանելով հազար անգամ՝ նա դառնում է հերոս:
Ատում եմ փղերին - այդքան ուժեղ են և միաժամանակ այդքան հնազանդ:
Ով երեխա չի եղել, նա երբեք մեծ չի դառնա: