Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սերժ Սարգսյանը նախազգուշացրել է Հովիկ Աբրահամյանին

Vazgen
Yazar:
Vazgen
10:19, perşembe, 06 eylül, 2012
Սերժ Սարգսյանը նախազգուշացրել է Հովիկ Աբրահամյանին

Նախօրեին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աբրահամյանը պատրաստվում է նախագահական ընտրություններին հանդես գալ առանձին թիմով եւ այժմ զբաղված է այդ թիմի «հավաքագրմամբ»: Իսկ Ս. Սարգսյանը, տեղեկանալով այս ամենի մասին, Արգամիչին հրավիրել է նախագահական նստավայր, որպեսզի զգուշացնի, որ «խաղեր» չսկսի:

Նշվում է նաեւ, որ Հ. Աբրահամյանը կրկին ցանկանում է ղեկավարել Ս. Սարգսյանի նախընտրական շտաբը: Մինչդեռ ինքը՝ Սարգսյանը, դեռ հստակ որոշում չունի:

Զրուցեցինք Հ. Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանի հետ՝ պարզելու՝ արդյոք Ս. Սարգսյանն ու Հ. Աբրահամյանը հանդիպել են վերջին օրերին: Պողոսյանն ասաց, որ նման հանդիպում չի եղել, եւ այդպիսի հարց չի էլ քննարկվել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2962 | 0 | 0
Facebook