Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հավերժ հերոս Արմեն Սերոժի Գասպարյանը

12:46, cumartesi, 29 ekim, 2022
Հավերժ հերոս Արմեն Սերոժի Գասպարյանը

Աշու՜ն: Կար ժամանակ, երբ փայլուն աչքերով ու սիրով էինք նայում քո գույներին, իսկ հիմա՝ արցունքներով լի: Ինչպես տերևներն են լքում քեզ ու թողնում միայնակ, այնպես էլ հարյուրավոր հերոսներ ընկան՝ միայնակ թողնելով իրենց մայրերին: Ընկան հերոսի մահով, հանուն հայրենիքի ու մեզ: Հերոսներից մեկն էր կրտսեր սերժանտ Արմեն Սերոժի Գասպարյանը: Ծնվել է 1968թ. համեստ ընտանիքում, տան ավագ որդին էր, անցել է դժվարությունների միջով, ինչը ավելի ուժեղ է դարձրել նրան, դաստիարակվել է հայի ոգով, բարձր արժեքներով: Կռվել է «Կրասնի», «Սև հովազ» ջոկատներում, խրախուսվել շնորհակալագրերով, պատվոգրերով: Ծառայակից ընկերները նրան ասում էին Ձեդո: Կամավոր գնում էր կռվի, կռվում էր առաջնագծում, ամենաթեժ կետերում: Բայց այս անգամ մի տերև ևս պոկվեց ընկավ: Սև ամպն իջավ մեր գլխի վերև: Գյուղն էր գուժել մահվան բոթը: Ձեդոն եկավ տուն, բայց, ցավոք, չկար նրա ժպիտը, բարի աչքերը: Լռություն, ցավ, լաց, ողբ: Բոլորը սգում էին, կանչում էին քեզ, բայց, ավա՜ղ, աշունը քեզ էլ տարավ: Մնացիր մի հուշ մեր սրտերում, միշտ ներկա: Մնացին քո խոսքերը, խրատները: Փորձում ենք ապրել քո կիսատ կյանքը, անել քայլերդ, նմանվել քեզ: Ապրում ենք քո հուշերով մեր անվախ հերոս: Վախով էինք լսում քո պատմությունները, թե ինչպես էր մի անգամ քամին քշե՜լ-տարե՜լ ձեր վրանը, իսկ դու գնացել թշնամու տարածքից վերցրել բերել էիր, ինչպես ես ամեն անգամ թշնամու կողքով անցել՝ քո հայրենիքը պաշտպանելու: Հոգու խորքում հպարտանում էինք քեզնով, բայց ահ կար մեր սրտերում: Խնամում էիր զինվորներին հարազատի պես, չգիտեիր նեղանալ, բարձր խոսել, համբերատար էիր, ուրախ, սիրված բոլորի կողմից: Երանի հիմա էլ լսեինք ձայնդ, սպասեինք քո գալուն, անհանգստանայինք առօրյա հոգսերից, քննություններից, վախենայինք ցածր թվանշանից, ոչ թե պատերազմներից կամ հարազատին կորցնելու վախից: Երանի հիմա էլ պատահաբար ճանապարհին տեսնեինք քեզ ու վազեինք քեզ ընդառաջ, իսկ դու քո բարի ժպիտով մեզ գիրկդ առնեիր: Երանի վատ երազ լիներ ու արթնանայինք խորը քնից: Ավա՜ղ, էլ առաջվանը չենք լինի, կշարունակենք ապրել, բայց նորից կգնահատենք կորցնելուց հետո ու նորից երանի կտանք:,
     Աշու՜ն: Կար ժամանակ, երբ ժպիտով էինք անցնում քո գույների կողքով, հիանում քեզնով, հաճույք ստանում չորացած տերևներիդ վրայով քայլելուց: Իսկ հիմա չենք տեսնում քո գույները, դարձել ես միագույն՝ քեզ հետ բերելով ցավ ու արցունք:
    
     Հեղինակ՝ Լուսինե Մելքումյան
    
    
    
    

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1267 | 0 | 0
Facebook