Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Հայության ներկա վիճակին զգալիորեն «ներդաշնակող» մտքեր

23:14, Суббота, 15 Мая, 2021 года
Հայության ներկա վիճակին զգալիորեն «ներդաշնակող» մտքեր
    
    

«Դանթեն ասում է, թե դժոխքի ամենավատ տեղերը նախատեսված են նրանց համար, ովքեր, բարոյական ճգնաժամերի ժամանակաշրջաններում, նախընտրել են չեզոք լինել»:

Ջոն Ֆիցջերալդ Քենեդի, ԱՄՆ Նախագահ


     «Մարդկությունը բաժանվում է երեք կատեգորիայի. շարժվել չկարողացողների, շարժվել կարողացողների և շարժվողների»:

Բենժամին Ֆրանկլին, ամերիկացի քաղաքական գործիչ


     «Մարդկության սոցիալական յոթ մեղքերն են՝ անսկզբունք քաղաքականությունը, անաշխատ եկամուտը, անմխղճմտանք հաճույքը, կամազուրկ գիտակությունը, բարոյազուրկ գործերը, անմարդասեր գիտությունը և զոհողությունից զուկ կրոնը»:

Մահաթմա Գանդի


     «Ով ուզում է տղամարդ լինել, պարտավոր է հակակոնֆորմիստ լինել»:

Հենրի Թորո, 19-րդ դարի ամերիկացի գրող


     «Արարողի առաջին հատկությունը քաջությունն է: Քաջությունը բախվում է թերահավատությանը, հարմարվողականությանը և, ի վերջո, նախանձին»:

Կլոդ Ալեգր, ֆրանսիացի քաղաքական գործիչ


     «Փշերը, որոնք քաղեցի, այն ծառից են, որը ես եմ տնկել»:

Ջորջ Բայրոն, անգլիացի բանաստեղծ


     «Տղամարդիկ հենց որ ձեռք են բերում բարձրագույն կրթության դիպլոմը, կորցնում են իրենց բնազդը»:

Ֆրանսիս Պիկաբիա, նախորդ դարասկզբի ֆրանսիացի նկարիչ


     «Բախտը հանդուգն մարդկանց է ժպտում»:

Վերգիլիոս, հռոմեացի բանաստեղծ


     «Իզուր են մարդիկ երջանկություն փնտրում հեռուներում՝ մոռանալով այն աճեցնել իրենց մեջ»:

Ժան-Ժակ Ռուսո, ֆրանսիացի փիլիոսոփա

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1554 | 0 | 0
Facebook