Идет загрузка...
Сегодня:  Вторник, 21 Мая, 2024 года

Статьи

Քուչի տղերքը թռան

12:35, Четверг, 02 Мая, 2013 года
Քուչի տղերքը թռան

Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերում ՀՅԴ քարոզչական բուկլետ բաժանող երիտասարդ աղջիկներին օրերս մոտեցել է մի երիտասարդ եւ «լավով» հրամայել՝ թողնեն-գնան, որովհետեւ այդ շենքերում բոլորը հանրապետականներին են ընտրելու: Այսօր այդ շենքերի բնակիչների հետ են հանդիպել ՀՅԴ ավագանու թեկնածու Աղվան Վարդանյանն ու ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:


    

«Մի ջահել իրեն թույլ է տվել նման բան ասել, մի ջահել` թաղի տղա, որոշել է թաղի բնակիչների անունից ասել, որ այս շենքերը հանրապետական են: Ղալաթ է արել: Ամեն շենքում տասնյակ ընտանիք են ապրում, եւ եթե նրանց անունից մեկը կարող է հայտարարություն անել, ուրեմն պետք է նրան հեռացնել ընդհանրապես: Բնականաբար, նրանցից որեւէ մեկը չեկավ, բնականաբար, ոչ ոք չի կարող սեփականաշնորհել քաղաքը: Դրանք քաջ ու համարձակ են, երբ իրենց առջեւ աղջիկ է կանգնած, թույլ մարդ է, մեկ հոգի է կանգնած: Երեք պինդ տղամարդ կանգնի՝ դրանք այդ թաղերից կփախնեն», - բնակիչներին ասել է Աղվան Վարդանյանն ու հավելել. «Ոչ ոք իրավունք չունի ձեր փոխարեն որոշելու՝ ո'չ թաղի հեղինակությունը, ո'չ թաղապետը»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4350 | 0 | 0
Facebook