Идет загрузка...
Сегодня:  Вторник, 21 Мая, 2024 года

Статьи

Արծվիկ Մինասյանն ու Աղվան Վարդանյանը գնացել են Նորքի 7-րդ զանգված` ՀՀԿ-ի համար աշխատող «խառոշիներին» տեսնելու

12:20, Четверг, 02 Мая, 2013 года
Արծվիկ Մինասյանն ու Աղվան Վարդանյանը գնացել են Նորքի 7-րդ զանգված` ՀՀԿ-ի համար աշխատող «խառոշիներին» տեսնելու
     Երեկ Արաբկիր վարչական շրջանում դահլիճային հանդիպմանը ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտնեց, թե Նորքի 7-րդ զանգվածում խոչընդոտել են Դաշնակցական ակտիվիստների քարոզչական գործունեությունը:
    
     Վերջիններս փորձել են բուկլետներ բաժանել բակում հավաքված պապիկներին, երբ մոտակայքում հավաքված տղաներից մեկը զգուշացրել է` по хорошему թողեք գնացեք: Այսօր իրենց խոստման համաձայն Արծվիկ Մինասյանը Աղվան Վարդանյանի հետ գնացել է Նորքի 7-րդ զանգված` Հանրապետականի համար աշխատող «խառոշիներին» տեսնելու: Այս մասին Էրեբունի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց անձամբ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
    
     «Էսօր ես ու Արծվիկը գնացինք այդ շենքերը և ասեցինք՝ չենք եկել հանդիպման, եկել ենք տեղեկացնելու, որ մի ջահել, մի թաղի տղա իրան թույլ ա բոլորի փոխարեն որոշելու և ասելու, թե ՀՀԿ-ական են, ղալա՛թ ա արել: Ամեն շենքում 30-60 ընտանիք է ապրում: Եթե նրանց անունից մեկը կարող է այդպիսի հայտարարություն անել, նրան պետք է հեռացնել ընդհանրապես: Բնականաբար, ոչ մեկ էդ ջահելներից մոտ չեկավ: Մեր քարոզիչները մտան այդ շենքերը, ազատ տարածեցին քարոզչական նյութերը: Դրանք քաջ են, երբ դեմները աղջիկ ա, թույլ մարդ ա, երբ որ մեկ հոգի ա: 3 պինդ տղամարդ, որ կանգնի, դրանք էդ թաղերից կփախնեն ընդհանրապես»:
    
     HayNews.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3440 | 0 | 0
Facebook