Идет загрузка...
Сегодня:  Среда, 08 Мая, 2024 года

Статьи

«էդ հլը հարց է՝ դիմակ կրո՞ղն է իրանից վտանգ ներկայացնում, թե՞ չկրածը». Գեւորգ Պետրոսյանը հրաժարվում է դիմակ կրել. «20-30 հոգով քեֆ են անում առանց դիմակների»

Erevan.live
Пресс-секретарь:
Erevan.live
07:53, Вторник, 26 Мая, 2020 года
«էդ հլը հարց է՝ դիմակ կրո՞ղն է իրանից վտանգ ներկայացնում, թե՞ չկրածը». Գեւորգ Պետրոսյանը հրաժարվում է դիմակ կրել. «20-30 հոգով քեֆ են անում առանց դիմակների»
    

    

     Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը միակն էր, որ մասնակցում էր առանց դիմակի, չնայած փակ տարածություններում դիմակ կրելը պարտադիր է: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փոխանցեց, որ ֆեյսբուքում արդեն քննադատությունների ալիք է բարձրանում, պահանջում են պատժել ինչպես Պետրոսյանին, այնպես էլ իրեն՝ որպես հանձնաժողովի նախագահ: Նա հորդորեց դիմակ կրել, սակայն Գեւորգ Պետրոսյանը որեւէ կերպ չարձագանքեց: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ձեր՝ դիմակ չկրելը՝ պատասխանեց. «Ես ընդհանրապես դիմակ չեմ կրում: Դա պարտադիր բնույթ չունի, ես դիմակ չեմ կրում»: Դիտարկմանը, որ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Դրա մասին մտածողները ուրեմն թող նիստ չանեն: Էդ որտեղ պետք է, մարդիկ հավաքվում են, 20-30 հոգով քեֆ են անում առանց դիմակների, հիմա 10 հոգու մեջ մի հոգու դիմակ չկրելն այդքան վտանգավո՞ր է»:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1380 | 0 | 0
Facebook