Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Ադրբեջանի զինված ուժերն առաջնագծին մոտ զորավարժություններ են անցկացնում. օգտագործվել է «Սմերչ» համակարգ

ARMAN kOCHARYAN
Автор:
ARMAN kOCHARYAN
20:55, Пятница, 10 Апреля, 2020 года
Ադրբեջանի զինված ուժերն առաջնագծին մոտ զորավարժություններ են անցկացնում. օգտագործվել է «Սմերչ» համակարգ
    

Ադրբեջանի զինված ուժերն առաջնագծին մոտ զորավարժություններ են անցկացնում. օգտագործվել է «Սմերչ» համակարգ


    

Ադրբեջանը նույնիսկ համատարած վարակի պայմաններում է շարունակում «մուսկուլներով խաղալ», Facebook-ի իր էջում գրել է Ալեն Ղուլյանը։

«Նրանց զինված ուժերն առաջնագծին մոտ տեղայայված զորավարժարաններում արդեն 3-4 օր է զորավարժություններ են անցկացնում։ Եթե սկզբից դիպուկահարների վարժանքներ են անցկացրել, հիմա արդեն հրետանի, տանկեր և ավիացիա են կիրառում։

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրություններից պարզվել է, որ երեկ վարժանքներ են անցկացրել Տ-90 տանկերով, Դ-20, Դ-30 և «Գիացինտ-Բ» քարշակվող հաուբիցներով։ Բացի այդ, երեկ կիրառել են նաև ռազմական ավիացիա (ըստ կադրերի` երկուական «Սու-25» գրոհիչներ և «ՄիԳ-29» կործանիչներ) ։


    
    
    

Ադրբեջանցի ռազմական լրագրողները և առաջնագծին մոտ ապրող օգտատերերը գրում են, որ ինքնաթիռները թռիչքներ են կատարել նաև առաջնագծին մոտ հատվածում։ Ըստ նրանց` թռիչքներն իրականացվել են Թարթարի շրջանից մինչև Ֆիզուլու շրջան (Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների ուղղություն) ։

Քիչ առաջ ադրբեջանական տիրույթում տեղեկություն է հրապարակվել, որ այսօր մարտական կրակով զորավարժություններ են անցկացվել նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով», - գրել է Ղուլյանը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
1442 | 0 | 0
Facebook