Идет загрузка...
Сегодня:  Пятница, 04 Октября, 2024 года

Статьи

Կառավարությունը պարտավոր է օգնել իր քաղաքացիներին

Աննե Մարի
Автор:
Աննե Մարի
18:01, Воскресенье, 24 Ноября, 2019 года
Կառավարությունը պարտավոր է օգնել իր քաղաքացիներին
    


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     1․ Զրույցը սկսենք հետևյալով. Արիանա, թե՞ Արմենուհի...
Ո՞րն է տարբերությունը:

Եթե պաշտոնական փաստաթղթերով` Արմենուհի, բայց բոլորը ինձ Արիանա գիտեն: Արիանան ինձ մնաց արտերկրից, երբ դժվարանում էին ասել Արմենուհի` այլընտրանք էին փնտրում, այդպես ծնվեց Արիանան և մնաց մինչև այսօր: Այն ինձ դուր է գալիս:

2․ Ինչպե՞ս որոշեցիք հիմնել Newspress լրատվական կայքը:

Այնպես չէ, որ Newspress կայքով եմ մտել լրատվական դաշտ: Մինչ այդ «Անդրադարձ» շաբաթաթերթն էի հիմնել: Այնտեղ ևս բավականին աղմկոտ հոդվածներ էին հրապարակվում: Իսկ երբ 2015 թվականին նորից ժամանել էի Հայասատան, տեսա, որ դաշտը լցվել է լրատվական կայքերով: Այդ շրջանում բացված կայքերից որոշներն այսօր չկան: Իսկ Newspress-ը հիմնվեց, աշխատում է ու հեղինակություն ունի: Նշանակում է իզուր չէր կայքը բացելու մտահղացումը:

3. Դժվար չէ՞ր, լինել մեկ այլ մասնագիտության ոլորտում, սակայն ղեկավարել մեդիա դաշտը:

Երբ քո առաջ նպատակներ ես դնում, գիտակցում ես, որ կարող են նաև դժվարություններ լինել, ու երբ դու այդ մասին գիտակցում ես, դժվարություններն ավելի հեշտ են հաղթահարվում ու աննկատ անցնում: Կարևորը մեծ ցանկություն ունենալն է: Եթե վախենանք դժվարություններից, ապա միշտ տեղում կդոփենք, իսկ հարկավոր է` առաջ շարժվել...

4. Օրեր անց կսկսեք պարգևել ժպիտներ մի շատ մարդկանց. խոսքը թերևս «ՊԱՐԳԵՎԻՐ ԺՊԻՏ» ԲՀ-ի մասին է: Հիմնադրման ստեղծելու գաղափարը, նպատակը ո՞րն էր:

Արդեն ասացի, որ հարկավոր է առաջ գնալ: Կայքի ստեղծումից ի վեր բավականին մեծ թվով մարդիկ են մեզ դիմել իրենց խնդիրներով և խնդրել բարձրաձայնել դրանք: Սոցիալական խնդիրները միշտ գերիշխել են: Իհարկե հրապարակումներ են եղել, որոշ մարդկանց նաև հնարավորության սահմանում օգնել ենք: Ու որքան էլ փորձեինք ինչ-որ բանով օգնել, միևնույնն է` մի բան միշտ անկատար էր մնում: Հենց այստեղ էլ մտահղացում առաջացավ ժպիտ պարգևել: Իսկ ինչու՞ պարգևիր ժպիտ, որովհետև մարդիկ, ում օգնում էինք, սովորաբար ժպտում էին մեզ ու շնորհակալություն հայտնում: Հիմա որոշել ենք ավելացնել այդ ժպիտների քանակը:

5. Մեր օրերում կանայք ավելի ակտիվ են քաղաքականության մեջ: Կարո՞ղ ենք ասել, որ հիմնադրամի բացելը ինչ-որ տեղ պետական կառավարական մարմիններին ու շատ այլ անձանց որևէ բան ապացուցելն էր:

Արդեն ասացի, որ հիմնական նպատակը մարդկանց օգնելն է, իսկ մարդկանց օգնելը մենք մրցակցությունից դուրս ենք դիտարկում: Կառավարությունը պարտավոր է օգնել իր քաղաքացիներին, իսկ մեր գործունեությունը կլինի...
     Շարունակությունը https://arxablog.blogspot.com/2019/11/blog-post.html
    

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4298 | 0 | 0
Facebook