Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Դարեր առաջ ապրած ռուսի վարքն այսօրվա ռուսի վարքից չի տարբերվել

22:19, Понедельник, 27 Мая, 2019 года
Դարեր առաջ ապրած ռուսի վարքն այսօրվա ռուսի վարքից չի տարբերվել

Անգլիացի բժիշկ Սեմյուել Քոլինզը 1659 – 1666 թվականներին աշխատել է Ռուսաստանում, եղել է Ալեքսեյ Միխայլովիչ ցարի բժիշկը: Վերջ ի վերջո ծառայությունը դադարեցնելու թույտվություն ստանալով՝ նա վերադառնում է Անգլիա և Ռուսաստանում աշխատելու տարիներին կատարած գրառումների հիման վրա գիրք է հրատարակում:

Ահա մի փոքրիկ մեջբերում այդ գրքից.

«Ոմանք, հարբած վիճակում տուն դառնալիս, ընկնում են ձյան վրա ու քնում: Եթե նրանց հետ սթափ ընկեր չկա, մնում են ու սառում այդ սառն անկողնու վրա: Եթե ծանոթներից մեկը պատահաբար հարբածի կողքով է անցնում ու տեսնում է, որ իր այդ ծանոթը մահվան շեմին է, ոչ մի օգնություն չի ցուցաբերում՝ վախենալով, թե նա կարող է իր ձեռքերի վրա մեռնել, վախենալով, թե այդ դեպքում հետաքննությունն իրեն նեղություն կպատճառի, որովհետև «զեմսկի պրիկազ» -ը կարողանում է հարկ վերցնել իր գերատեսչությունում հայտնված յուրաքանչյուր մեռածի համար: Մեղքդ գալիս է, երբ տեսնում ես տասներկու սառած մարդկանց սահնակով տեղափոխելիս. Ոմանց ձեռքերն են շները կերել, ոմանց՝ երեսները, իսկ ոմանց էլ միայն մերկ ոսկորներն են մնացել: Պասի ընթացքում այդ վիճակի հասած 200 – 300 մարդ տարվեց»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
1
3603 | 0 | 1
Facebook