Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Փոստարկղների տարօրինակ ծագումը

10:50, Воскресенье, 25 Ноября, 2018 года
Փոստարկղների տարօրինակ ծագումը
    
    

Հաստատապես շատերը չգիտեն, որ որ փոստարկղները «ծնունդ են առել» տասնվեցերորդ դարում

Ֆլորենցիայի հանրապետությունում նողկալի սովորություն է եղել եկեղեցիներում դնել փայտից պատրաստված կողպված արկղեր, որոնք ծառայել են մատնության անանուն գրություններ հավաքելու համար:

Այդ արկղերը «tamburi» են անվանվել: Արկղերի բանալիները հանրապետության կառավարության անդամներն են միայն ունեցել, որոնք ժամանակ առ ժամանակ բացել են արկղերը և հանել անանուն մատնագրերը դրանց ընթացք տալու համար:

Այս «tamburi» -ների գործածումը մեծ դժգոհություն է հարուցել հանրապետությունում ու նույնիսկ հանգեցրել է ապստամբության, և այս կառույցը, որը նախատեսված է եղել հանրապետության քաղաքացիների ազատությունը պահպանելու, ապօրինությունների դեմ պայքարելու համար, հաճախ հակառակ արդյունքի է հանգեցրել:

Ահա այս արգահատելի արկղերին ենք մենք պարտական հետագայում մեծ տարածում գտած փոստարկղերի գոյությամբ. փոստային ծառայությունները դրանք փոխ առան խաղաղ նպատակի ծառայեցնելու համար:

Ֆլորենցիայի դոժերի պալատում պահպանվող այս արկղի վրա հետևյալն է գրված.

«Գաղտնի մատնություններ ցանկացած անձի դեմ, ով թաքցնում է նպաստները կամ ծառայությունները, կամ էլ նրա դեմ, ով ջանում է թաքցնել իր եկամուտը»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2868 | 0 | 0
Facebook