Սուշի պատրաստելը զվարճալի է․ Դուք դնում եք Ձեր բոլոր սիրելի բաղադրիչները մեկ կախարդական սուշիի ռոլում և վայելում այն: Շատերը համոզված են, որ տանը սուշի պատրաստելը ավելի էժան է, քան սուշի ռեստորանում սուշի վայելելը, բայց մենք մտադիր ենք հիասթափեցնել Ձեզ:
Հայաստանում բավականին դժվար է սուշիի բաղադրիչները գտնել, և բացի այդ, լավագույն որակի բաղադրիչների գները բավականին բարձր են: Սուշիի պատրաստումից հետո Ձեզ հետ մնում են անմոռանալի հիշողություններն ու կեղտոտ ափսեները: Ամեն դեպքում, պետք է փորձել սուշի պատրաստելը, քանի որ դա այնքան էլ դժվար չէ, և բավականին հաճելի գործընթաց է:
Սուշի ռոլլի բաղադրիչները
Սուշի ռոլը ամենահեշտ պատրաստվող սուշիի տեսակն է, այնպես որ մենք առաջարկում ենք Ձեր ուշադրությանը այս կախարդական բաղադրատոմսը:
Ահա Ձեզ անհրաժեշտ բաղադրիչները.
6 թերթ ծովային ջրիմուռ՝ ակա նորի
1 կգ սուշիի համար պատրաստված բրնձ
1/2 կգ սուշիի հում սաղմոն կամ ցանկացած այլ հում ձուկ
սերուցքային պանիր
1 ավոկադո
սոյայի սոուս
Որտեղի՞ց պետք է սկսել
Սկզբում պետք է գտնել ծովային ջրիմուռներ: Սուշիի համար նախատեսված ծովային ջրիմուռները հեշտությամբ կարելի է շփոթել, քանի որ կան ջրիմուռների տարբեր տեսակներ: Գտեք ծովային ջրիմուռներ, որոնց փաթեթի վրա գրված կլինի՝ «Սուշիի համար» ։
Քայլ 1
Տեղադրեք ծովային ջրիմուռը և վրան տարածեք մեկ շերտ սուշիի համար նախատեսված եփված բրինձ։ Հիշեք՝ պետք չէ տրորել սուշին, դրանք պետք է ամբողջական տեսք ունենան։
Քայլ 2
Վերցրեք հում սաղմոնը կամ այլ հում ձուկ և կտրատեք երկայնքով այնպես, որ ստացվեն երկարավուն շերտեր։
Քայլ 3
Տեղավորեք Ձեր սիրելի բաղադրիչները բրնձի վրա։ Օրինակ Դուք կարող եք տեղադրել սաղմոն, ավոկադո և հալեցրած պանիրը։
Քայլ 4
Հետո փաթաթեք ամուր՝ բամբուկե գորգի միջոցով, որը Դուք կարող եք օնլայն գնել, կամ գտնել մոտական սուշի խանութում։
Քայլ 5
Կտրեք սուշի ռոլերը այնպես, որ ստացվեն ուտելու համար հարմար կտորներ, չմոռանաք օգտագործել սուր դանակ։
Քայլ 6
Հիմա Դուք պատրաստ եք համտեսել տանը պատրաստված ամենահամեղ սուշին։ Համտեսեք այն սոյայի սոուսով, վասաբիով։
Պատրաստեք սուշի ռոլլեր հետևյալ բաղադրատոմսով և համեցեք Ակո Սուշի՝ համեմատելու սուշի ռոլլերը։