Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

Ազատության հիմքը

22:18, Пятница, 31 Августа, 2018 года
Ազատության հիմքը

Ֆրանսիացի լուսավորիչ, գրող, փիլիսոփա և քարոզիչ Շարլ դը Մոնտեսքյոն (1689 – 1755 թթ.) այն համոզմանն է եղել, որ ազատությունը ոչ այնքան մարդկանց բարոյական առանձնահատուկ որակների հետևանք է, որքան՝ պետական իշխանության բանական տարանջատման:
    
Այդ իսկ պատճառով նա առաջարկել է պետական իշխանությունը տարանջատել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների: Մոնտեսքյոյի կարծիքով՝ այդ բաժանումը պետք է իրականացնեն սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչները: Միայն այդ կերպ կարելի է ապահովել փոխադարձ վերահսկողություն և բացառել իշխանության չարաշահումը, որը, Մոնտեսքյոյի համոզմամբ, միշտ հանգեցնում է ազատության կորստի:

«Օրենքը պետք է մահվան նման լինի, իսկ այն չի խնայում ոչ մեկին», - ասել է Մոնտեսքյոն:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5248 | 0 | 0
Facebook