Հարցը շատ տարօրինակ կարող է թվալ, բայց արի ու տես, որ հին աշխարհի մեծագույն մտածողներից մեկը՝ Պլատոնը, այս հարցի հստակ ու տրամաբանված պատասխանն ունեցել է: Նրա համոզմամբ՝ պետությունը պետք է բաղկացած լինի 5040 ընտանիքից: Իսկ ինչո՞ւ: Նրա կարծիքով, դա լիովին բավարար է պետությունը թշնամիներից պաշտպանելու և բարեկամներին օգնելու համար:
Բայց ինչո՞ւ 5040: Պլատոնն այս թիվը հիմնավորել է նրանով, որ բոլոր միանիշ թվերն ու տասը այն առանց մնացորդի բաժանում են: