Պատմական գիտությունների թեկնածու ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ հիշեցնում է, որ 80 տարի առաջ՝ 1938թ. ապրիլի 6-ին, գիշերով, Վեհարանի իր բնակարանում խեղդամահ արվեց անկողնային հիվանդ, հայրենանվեր Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա. Մուրադբեկյանը. «Մարդասպանը էջմիածնեցի մի լաչառ ****** կնիկ էր (անունը չասեմ), դա չեկիստներից որպես վարձատրություն ստացավ պահեստապետի պաշտոն: Եկեղեցու եւ Կաթողիկոսի դեմ հաչող բոլոր պայքարողներին (այդ թվում՝ նախկին հոգեւորականներին) տեղը-տեղին մի լավ օգտագործելուց հետո՝ չեկիստները նվիրեցին Կոլիմայի ու Մագադանի 5 աստղանի առողջարանների անվճար ցմահ ուղեգրեր»: Այնուհետեւ պատմաբանն ընդգծում է. «Սա ի գիտություն Սորոսի փողերով ներկա բոլոր հաչողներին...»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ