Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Բաց նամակ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին

Ազատ Խոսք
Пресс-секретарь:
Ազատ Խոսք
01:32, Пятница, 15 Июня, 2018 года
Բաց նամակ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին

Գերաշնո՛րհ սրբազան հայր,

Մամուլի ասուլիսի ժամանակ Դուք նշում էիք, որ բարոյական չէր լինի, եթե ճեմարանի ուսանողները կաթողիկոսի դեմ ուղղված նման վերաբերմունքի նկատմամբ անտարբեր լինեին:
     Նշեցիք նաև, որ հայր Կորյունին եկեղեցուց դուրս հանելու հիմքերը կան, բայց դա չի արվում, քանի որ նա շատերի խոստովանահայրն է:

Ձեր այս խոսքերի վերաբերյալ մեկական հարց ունեմ.
     1. Եթե գտնում եք, որ Ճեմարանի ուսանողը հոգևոր հորն ուղղված այդպիսի վերաբերմունքի նկատմամբ անտարբեր չպետք է լինի, ապա ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ ուսանողը շարքային հավատացյալին ասում է «որ եկեղեցուց դուրս էկար ու գոռացիր «Վեհափառ հեռացիր», կտփենք»: Նախ, սա ագրեսիա է, որն իրապես հակասում է հոգևորականի կերպարին: Էլ չեմ ասում, որ Ճեմարանի ուսանողը պետք է պաշտոնական հայերենով խոսի, սակայն դա չի անում:

2. Եթե հայր Կորյունին նման ընթացքի համար եկեղեցուց դուրս չեք հանում միայն նրա համար, որ շատերի խոստովանահայրն է, ապա նախկինում մի շարք հոգևորականների կարգալույծ անելուց առաջ, եթե նրանց ընթացքը իսկապես քննվում էր, ինչո՞ւ այդ փաստը ոչ ոք չէր բարձրաձայնում...


     Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ սրբազնութեան Սուրբ Աջոյն՝
    
     Սամուէլ Սիւնեցի
     Գևորգյան ճեմարանի նախկին սան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5453 | 0 | 0
Facebook