Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Հանդերձարանից կորել էին խաղակոշիկները.

15:05, Четверг, 04 Апреля, 2013 года
Հանդերձարանից կորել էին խաղակոշիկները.
     Մադրիդի «Ռեալ» -ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խայտառակություն է համարել «Ալիանս-Արենա» -ում գողացված «Ռեալ» -ի ֆուտբոլիստների 6 զույգ խաղակոշիկների փաստը:
    
     «Դա ուղղակի խայտառակություն է, որը ոչ մի դեպքում չի կարող պատահել «Սանտյագո Բերնաբեո» -ում», - ասել է Մոուրինյոն, այնուհետև անդրադառնալով խաղի ընթացքին հավելել է, որ 2: 1 հաշիվը այն չէ, ինչ նա սպասում էր այդ հանդիպումից:
    
     «Մենք լավ հանդիպում անցկացրինք, սակայն հանդիպման հաշիվը մեր օգտին չէ: Մրցավարը չնկատեց խաղից դուրս իրավիճակը, որը կարծում եմ բացահայտ երևաց: Մրցավարների ջանքերի մասին լավ գիտի Պեպ Գվարդիոլան, որը հիանալի պատկերացնում է, թե ինչպես է իր ակումբը հաղթել բազմաթիվ հանդիպումներ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկություններում», - Marca-ն մեջբերել է Մոուրինյոյի խոսքը:
    
     Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա» - «Ռեալ» դիմակայության առաջին հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2: 1 հաշվով, սակայն «Բավարիա» -ի առաջին գնդակը Մոուրինյոյի կարծիքով խփվեց խաղից դուրս իրավիճակի պայմաններում, իսկ հանդիպման մեկնարկից առաջ «Ալիանս-Արենա» -ի հանդերձարանից կորել էին մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների 6 զույգ խաղակոշիկներ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3504 | 1 | 0
Facebook