Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Գարեգին Բ կաթողիկոսից պահանջենք հրաժարում հայրապետական գահից

Ազատ Խոսք
Пресс-секретарь:
Ազատ Խոսք
00:35, Понедельник, 04 Июня, 2018 года
Գարեգին Բ կաթողիկոսից պահանջենք հրաժարում հայրապետական գահից

Սիրելի՛ հայրենակիցներ,

Բոլորիդ հրավիրում ենք միանալ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ֆեյսբուքյան էջին և ստանալ պաշտոնական տեղեկատվություն հետագա քայլերի մասին: Այս եկեղեցական շարժումը Աստծո կամքով և հայ ժողովրդի միասնական ոգու դրսևորմամբ լուսավոր նոր էջ պիտի բացի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում:

Մենք հավատում ենք, որ ժողովրդի ձայնն անհնար է անտեսել: Հայ եկեղեցին մեր բոլորի հոգևոր և ազգային հարստությունն է: Ուստի մենք պետք է պահանջատեր լինենք և Գարեգին Բ կաթողիկոսից պահանջենք հրաժարում հայրապետական գահից, անցկացնել կաթողիկոսական նոր ընտրություններ նոր Հայաստանում:

Կոչ ենք անում համախմբվածության՝ Հայ եկեղեցու համար ճակատագրական այս պահին: Եվ սիրով հրավիրում ենք ներկա գտնվել Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով Հայ Առաքելական եկեղեցու սրտացավ և նախանձախնդիր զավակների կողմից կազմակերպված հավաքին, որը տեղի կունենա ս.թ. հուլիսի 28-ին, շաբաթ, ժամը 19: 00-ին Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում՝ կաթողիկոսի երևանյան նստավայրի դիմաց (Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկ) ՝ բարձրացնելու ձեր ձայնը, պաշտպանելու ձեր իրավունքները և լսելի դարձնելու ձեր արդար պահանջները:

Համոզված եղե՛ք, որ միասին մենք ուժեղ ենք: Մեկ բռունցք դարձած՝ մենք անպարտելի ենք: Մենք ենք տերը մեր եկեղեցու: Ո՛չ ենք ասում բոլոր բռնակալներին: Եկեղեցին քրիստոնյա ժողովուրդն է: Եկեղեցու գլուխը Քրիստոս է: Եվ, ուրեմն, սպասում ենք եկեղեցու բոլոր զավակներին անխտիր՝ մեծերին և փոքրերին, ավագներին և երիտասարդներին, տղամարդկանց և կանանց: Եթե համաձայն ես, տարածի՛ր #ՀԱՎԱՏՈՎ, քանզի մենք ապրում ենք նոր Հայաստանում:
    
     «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնություն

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6014 | 0 | 0
Facebook