Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Ջանն անուշ է. Իոսիֆ Կոբզոնը՝ հիվանդ երեխաների ու իր բուժման մասին

22:20, Суббота, 05 Мая, 2018 года
Ջանն անուշ է. Իոսիֆ Կոբզոնը՝ հիվանդ երեխաների ու իր բուժման մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը, երբ տեղեկացել է մի ծանր հիվանդ երեխային արտասահմանում բուժելու անհրաժեշտության մասին, ասել է.

«Ես ցավակցում եմ հիվանդ երեխայի մորը, բայց նպատակահարմար է՝ ո՛չ թե նրա երեխայի բուժման համար արտարժույթ հավաքել, այլ, առաջնահերթության սկզբունքով, միջոցներ հավաքել և օգնել Ղրիմին»:

Իսկ երբ սեփական առողջությանն է հարկ եղել անդրադառնալ, նա ասել է.

«Եթե առողջական վիճակիս պատճառով, ասենք, հանձնարարվի, որ ես պետք է վիրահատվեմ այն երկրում, որը պատժամիջոցներ է կիրառել, ես կարծում եմ, որ կդիմեմ երկրի նախագահին, ու նա ինձ կօգնի, որովհետև նա ինձ ասել է, որ եթե իմ բուժման հարցով օգնելու անհրաժեշտություն լինի, պատրաստ է այդ անել»:

Գուցեև նա իրավացի է, չէ՞ որ Ռուսաստանում երեխաները շատ են, իսկ Կոբզոնն ամբողջ Ռուսաստանում միակն է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5677 | 0 | 0
Facebook