Идет загрузка...
Сегодня:  Среда, 08 Мая, 2024 года

Статьи

Նրա փոխարեն հանդես չեմ եկել. Լևոն Սարգսյանը՝ Հովհաննես Ազոյանի հետ նմանության, հետաքրքիր միջադեպերի մասին

15:43, Пятница, 30 Марта, 2018 года
Նրա փոխարեն հանդես չեմ եկել. Լևոն Սարգսյանը՝ Հովհաննես Ազոյանի հետ նմանության, հետաքրքիր միջադեպերի մասին

Aysor.am-ը հարցազրույց ունի Լևոն Սարգսյանիհետ, ում վերջին շրջանում հանդիպում ենք Հանրային «Տանդեմ» սիթքոմում՝ Բաբիկի կերպարում: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

- Լևոն, արդեն մի քանի օր է` համացանցում հայտնված Ձեր լուսանկարներնիսկական խառնաշփոթ են առաջացրել: Ձեր և դերասան Հովհաննես Ազոյանիարտաքին նմանությունն ակնհայտ է, նույնիսկ շփոթմունք է առաջացնում: Դակերպա՞ր է, թե՞ պարզապես զուգադիպություն:

- Սա հատուկ կերպար չէ, այլ՝ ուղղակի նմանություն: Ես նմանակող չեմ, այլ՝ հումորիստ: Չնայած մեր արտաքին նմանությանը` կարծում եմ՝ մեր կերտած կերպարները միմյանց նման չեն: Մազերս միշտ էլ գանգուր ու մի քիչ երկար են եղել, պարզապես 2010 թվականից հետո ծառայության նպատակով ժամանակ առ ժամանակ կտրել եմ: Հիմա նորից կերպարի համար մազերիս նախկին գանգրությունն ու երկարությունն էր անհրաժեշտ, ինչն էլ ունեմ: Եթե մի օր ինձ ճաղատ կերպար բաժին ընկնի ու պահանջվի, որ քաչալանամ, հաստատ չեմ հրաժարվի: Եվ ասեմ, որ ես առօրյայում հավաքած մազերով եմ, խուճուճներս աչքի չեն ընկնում (ժպտում է, հեղ.):

- Հովհաննեսի հետ հաճա՞խ եք հանդիպում գործնական կամ ընկերականմիջավայրում:

- Առաջին անգամ հանդիպել ենք 2013 թվականին՝ ՈՒՀԱ-ի ЕрМИ թիմի 20-ամյակի շրջանակում: Հետագայում շփում չենք ունեցել:

- Այդ նմանությունը գործունեության մեջ Ձեզ խանգարո՞ւմ, թե՞ օգնում է:

- Հավատացեք՝ չի խանգարում, այս նմանության մեջ որևէ բացասական բան չկա, ամեն ինչ նորմալ է: Նույնիսկ կարծում եմ, որ համատեղ գործունեության ընթացքում այն դրական ազդեցություն կունենա ու երկուսիս էլ կօգնի:

- Որքան գիտեմ, դուք և Հովհաննեսն այժմ նկարահանվում եք նորկատակերգական ֆիլմում՝ երկվորյակ եղբայրների կերպարում: Ճի՞շտ է այստեղեկությունը:

- Ես միայն ֆիլմի բովանդակությանը, սցենարին եմ ծանոթ: Այս նախագծի հետ կապված` աշխատանքները դեռևս բանակցությունների փուլում են: Ամեն դեպքում, ես իմ համաձայնությունը հաստատել եմ, երբ Հովհաննես Ազոյանն էլ հաստատի, կանցնեն հաջորդ՝ աշխատանքային փուլին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4593 | 0 | 0
Facebook