Փետրվարի 13-ին Ավանդական բժշկության համալսարանն ընդունեց «Կրթություն, բժշկություն, Եվրոպա» բրիտանական կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկվեցին
ԱԲՀ –ում եվրոպական ուսանողների կրթությունը կազմակերպելու հետ կապված մի շարք հարցեր: Կազմակերպության նպատակն է անգլիախոս դիմորդներին օգնել բժշկական համալսարանների ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվել: Նախապատվությունը տրվում է անգլերենով դասավանդում իրականացնող բուհերին: Այս առումով, ինչպես նշվեց, Հայաստանում առաջատարներից մեկը՝ Ավանդական բժշկության համալսարանն է: Նշենք, որ բրիտանական կազմակերպությունը Հայաստանից բացի համագործակցում է նաև Ռումինիայի, Հունաստանի, Բուլղարիայի և այլ երկների հետ: