Այս անգամ բլից հարցման զրուցակիցս Հռիփսիմե Ղուկասյանն է` թարգմանչուհի:
1.Առավոտյան օրս սկսում եմ…
-Նախաճաշով
2. Երբ պարապ եմ լինում...
-Երաժշտություն եմ լսում կամ գնումներ եմ կատարում
3. Ասա ինձ` չես կարող և ես...
-Կապացուցեմ, որ կարող եմ
4.Երեք ամենասիրելի ուտեստները
-Պիցցա, խորոված, ժուլիեն
5. Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո...
-Փորձում եմ անտեսել քաղցս
6. Գուցե սխալվում եմ, բայց...
-Չեմ զղջում
7. Հայաստանում հնարավոր է...
-Բարեփոխումներ
8. Կյանքն ինձ համոզել է, որ...
-Ամեն ինչ անցողիկ է
9.Ում հետ սուրճ կխմեիր այս պահին
-Նրա
10.Որն է Երևանում քո սիրելի վայրը
-Հյուսիսային պողոտան
11. Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի...
-Ես անսահման նվիրվող մարդ եմ
12. Ես ուզում եմ, որ...
-Իմ ամենամեծ երազանքը այս տարի կատարվի
13. Երբ ես դեռահաս էի...
-Աշխարհին նայում էի այլ աչքերով
14. Ըստ իս տղան պետք է լինի…
-Կայուն, համարձակ, հումորով
15.Ես Հռիփսիմե Ղուկասյանն եմ, ես …
- Այն եմ, ինչ կամ