Պետք է խոստովանեմ, որ նախքան Եվրատեսիլի մասնակիցների ձայնագրությունները լսելը, այնքան վատ արձագանքներ էի լսել, որ ես էլ շատ բացասական վերաբերմունք ունեի Արսեն Գրիգորյանի կերտած Կամիլի կերպարի նկատմամբ: Քննադատում են, թե հայ տղամարդուն սազական չէ նրա կերպարը:
Երբ բոլորին լսեցի , համոզվեցի, որ անկախ նրա կերպարից, հակումներից, ազգու տակից ու գեներից, Հայաստանը ներկայացողների մեջ նրա երգն ու կատարումը լավագույններից է:
Գևորգ Հարությունյանը շատ լավ երգով է հանդես եկել: Նրա ձայնը, երգը տարբերվում է բոլորից: Որքան էլ քննադատում են, թե Եվրատեսիլին համապատասխան երգ չէ, բայց իմ կարծիքով, ներկայացվածների մեջ կարող է առաջինը լինել: